Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է «Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ Սեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոն Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը ԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցը ԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքում Մոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառով Սննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄ Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Սպորտ

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի փառահեղ հաղթանակը բոսնիացիների նկատմամբ, Մխիթարյանի դուբլը (լուսանկար)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպումն ավարտվեց հայ ֆուտբոլիստների փառահեղ հաղթանակով՝ 4։2։

Արդեն երրորդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Գոլային փոխանցումը կատարեց Տիգրան Բարսեղյանը։

 

Դրանից մեկ րոպե առաջ բոսնիացիների սուր գրոհը հարվածով եզրափակել էր բոսնիացիների հարձակվող, «Ռոմայում» Մխիթարյանի թիմակից Էդին Ջեկոն։ Հայաստանի հավաքականին գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։

13-րդ րոպեին Ջեկոն կարողացավ արդյունավետ օգտագործել ձախ եզրից ստացած սուր փոխանցումը՝ 1։1։

 

Երկրորդ խաղակեսում Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ։ Երկրորդ գոլը «Ռոմայի» կիսապաշտպանը խփեց 66-րդ րոպեին։ Գոլային փոխանցումը կատարեց պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։


Սակայն արդեն 70-րդ րոպեին հյուրերը կիսապաշտպան Ամեր Գոյակի գոլի շնորհիվ դարձյալ վերականգնեցին հավասարությունը։

77-րդ րոպեին Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո աչքի ընկավ արդեն Հովհաննես Համբարձումյանը՝ 3։2։

Ավելացված ժամանակում էլ Մխիթարյանի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց փոխարինման դուրս եկած կիսապաշտպան Ստյեպան Լոնչարը։

Հայաստանի հավաքականը 9 միավորով բարձրացավ երրորդ տեղ, Բոսիան հետ է 2 միավոր եւ չորրորդն է։ Առաջատար Իտալիան 5 խաղում վաստակել է 15 միավոր, երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիան ունի 12 միավոր դարձյալ 5 խաղից հետո։

Ֆինլանդիայի եւ Իտալիայի հավաքականների հանդիպումը սեպտեմբերի 8-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ J խմբու նույն ժամին տեղի կունենա նաեւ Հունաստան - Լիխտենշտեյն հանդիպումը։

Հայաստանի եւ Բոսնիայի հավաքականները հանդիպում էին չորրորդ անգամ։ Նախորդ երեք հանդիպումներում հաղթել էին բոսնիացիները՝ 2010թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում 4։1 եւ 2։0 հաշվով, իսկ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում՝ 2։1 հաշվով։

Եվրո-2020, J խումբ, 6-րդ տուր

Հայաստան - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 4։2 

Հենրիխ Մխիթարյան, 3, 66, Հովհաննես Համբարձումյան, 77, Ստյեպան Լոնչար, 90+5 ինքնագոլ - Էդին Ջեկո, 13, Ամեր Գոյակ, 70


Հայաստան. Արամ Հայրապետյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Կամո Հովհաննիսյան (Արման Հովհաննիսյան, 83), Կառլեն Մկրտչյան (Արտակ Գրիգորյան, 75), Ռումյան Հովսեփյան (Էրիկ Վարդանյան, 79), Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Գեւորգ Ղազարյան:

 

Բոսնիա - Հերցեգովինա. Իբրահիմ Շեհիչ («Էրզրումսպոր»), Դարկո Տոդորովիչ («Հոլստեյն Կիլ»), Էրմին Բիչակշիչ («Հոֆենհայմ»), Էրվին Զուկանովիչ («Ալ Ահլի»), Սեադ Կոլաշինաց («Արսենալ»), Միրալեմ Պյանիչ («Յուվենտուս»), Մուհամեդ Բեշիչ («Շեֆիլդ Յունայթեդ»), Գոյկո Ցիմիրոտ («Ստանդարդ»), Ամեր Գոյակ («Դինամո Զագրեբ»), Էդին Վիշչա («Իստանբուլ Բաշաքշեհիր»), Էդին Ջեկո («Ռոմա»):