Բրիտանացին 2000 կմ ճանապարհ է կտրել դստերը «սպանած» ուկրաինացուն գտնելու համար
Մեծ Բրիտանիայի Վուսթեր քաղաքի բնակիչ Դուգ Շիփսին ավելի քան 2000 կիլոմետր ճանապարհ է անցել դեպի ուկրաինական Վոլոչիսկ՝ նայելու մի տղամարդու աչքերին, որն իր դստերը բրիտանական օրենքով արգելված թմրանյութ է վաճառել, ինչի օգտագործման արդյունքում աղջիկը մահացել է, գրում է Life.ru-ն:
Ըստ Daily Mail-ի՝ 2017-ին նրա 21-ամյա դուստր Բեթը ինտերնետի միջոցով կապ է հաստատել Ուկրաինայի բնակիչ, 31-ամյա Անդրեյ Շեպելևի հետ և 155 ֆունտով գնել 24 հատ հաբ, որոնք նախատեսված են նիհարելու համար:
Դեղահաբի ակտիվ բաղադրիչը DNP-ն է՝ 2,4-դինիտրոֆենոլը, որի օգտագործումը կարող է բարդություններ առաջացնել, ընդհուպ մինչև մահ:
Մեծ Բրիտանիայում DNP պարունակող դեղահաբերն արգելված են՝ դրանց ծայրահեղ վտանգավորության պատճառով: Բայց այդ նյութն ապօրինի չէ մի շարք երկրներում, այդ թվում՝ Ուկրաինայում, որտեղ զբաղվում այդ նիհարեցնող հաբերի արտադրությամբ:
Երիտասարդը ներողություն է խնդրել աղջկա ծնողներից պատահածի համար, սակայն, ըստ աղբյուրի, նա այնքան էլ չի զղջացել իր արածի համար: Շեպելևի խոսքով՝ Բեթի մահից հետո ինքն այլևս ծանրոցներ չի ուղարկել Բրիտանիա, սակայն իր ստեղծած հաբի վաճառքն աճել է մոտ 4-5 անգամ:
Շիփսին մտադիր է հասնել նրան, որ ուկրաինացին քրեական պատասխանտվության ենթարկվի՝ որպես «թմրանյութ վաճառող», սակայն այդ ուղղությամբ դեռևս որևէ հաջողության չի հասել` անգամ տարածաշրջանային թմրամիջոցների շրջանառության վերահսկման ղեկավարի հետ հանդիպումից հետո:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...