Հոնկոնգի վարչական շրջանի ղեկավարը նշել է բողոքների պատճառները
Ամռան սկզբից Հոնկոնգը համակած զանգվածային բողոքները կապված են ոչ միայն արտահանձնման մասին օրենքի հետ, այլեւ դուրս են եկել «դրա սահմաններից»։ Այս մասին ասել է տեղի վարչության ղեկավար Քերի Լամը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ օրինագիծը հետ կանչելու որոշումը «միայն առաջին քայլը կդառնա ճգնաժամային իրավիճակի կարգավորման ճանապարհին» այդ հատուկ վարչական շրջանում։
Լամը փաստել է, որ տեղի բնակիչներին հուզում են ոչ միայն քաղաքական, այլեւ սոցիալ-տնտեսական խնդիրները. բնակարանի, երիտասարդության համար հնարավորությունների բացակայությունը, եկամուտների անհավասարությունը եւ այլն։ Վարչական շրջանի ղեկավարը մտադիր է համակողմանի երկխոսություն նախաձեռնել բնակչության բոլոր շերտերի, ինչպես նաեւ փորձագիտական հանրույթի հետ՝ այս խոր եւ արմատացած խնդիրների լուծման ճանապարհները գտնելու համար։
Երեք ամիս առաջ այստեղ զանգվածային բողոքներ բռնկվեցին տեղի իշխանությունների կողմից առաջադրված օրինագծի դեմ, որն ուղղված էր այն բանին, որպեսզի Հոնկոնգից մայրցամաքային Չինաստանին դատավարության համար արտահանձնվեն Չինաստանի օրենքները խախտելու մեջ կասկածվող անձինք կամ նրանք, ովքեր գտնվում են հետախուզման մեջ։ Քերի Լամը հասարակության ճնշման տակ բազմիցս հայտարարել է օրինագիծը դադարեցնելու մասին, բայց ցույցերը չեն հանդարտվել։ Չորեքշաբթի նա պաշտոնապես հայտարարել է այն Օրենսդրական խորհրդից հետ կանչելու ընթացակարգի մասին, ինչը պահանջում էին ցուցարարները։ Ի դեպ, նրանք նաեւ այլ պահանջներ էլ են ներկայացնում, որոնք իշխանությունները չեն համաձայնում բավարարել։ Դրանց թվում է փողոցային անկարգությունների բոլոր մասնակիցների համաներումը, որոնք կալանավորվել են առանց դատի ու քննության։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...