Հֆֆ-ն շարունակում է խոչընդոտել Red Eagles-ի գործունեությանը
ՀՖՖ-ն շարունակում է հերթական անգամ խոչընդոտել Red Eagles ֆան շարժման գործունեությանը: Մասնավորապես, չնայած այն հանգամանքին, որ Red Eagles ֆան շարժումը, Հայաստան-Իտալիա խաղի համար պատրաստել է շուրջ 1մլն դրամ արժողությամբ ոգևորող հսկայական պաստառ, ՀՖՖ-ն չի թույլատրում ո՛չ պաստառի, ո՛չ ֆան շարժման դրոշների, ո՛չ թմբուկների, ո՛չ երկրպագման համար անհրաժեշտ այլ ատրիբուտիկայի մուտքը մարզադաշտ: Պետք է ընգծել, որ նմանօրինակ խոչընդոտ ՀՖՖ ֆան շարժման համար ստեղծել էր նաև Հայաստան-Լիխտեյնշտեյն հանդիպման ժամանակ, պատճառաբանելով խաղից առաջ տեղի ունեցած տոմսերի միջադեպը, որից հետո Հայաստանի ազգային երիտասարդական հավաքականի բոլոր հանդիպումներին որևէ խնդիր չի առաջացել:
Ֆան ակումբը հայտարարում է, որ եթե ՀՖՖ-ի համար կա տարբերություն ազգային հավաքականների մեջ, ապա մեզ համար բոլորն էլ բնույթով ազգային են, անհասկանալի և անընդունելի է նման վարքագիծը:
Կոչ ենք անում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին, երբ ամբողջ ազգով համախմբված ենք ազգային հավաքականի շուրջ, զերծ մնալ ամբիցիաներից, խտրականություն դնելուց և
երկրպագուների շրջանում պառակտում մտցնելուց:
#RedEagles


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից