«Թուրքիան ստիպված է եղել գնել ռուսական C-400 համակարգերը». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սեպտեմբերի 2-ին մասնակցել է Սլովենիայում անցկացվող «Բլեդի ռազմավարական ֆորում-2019»-ին (Bled Strategic Forum): Քննարկման ժամանակ Չավուշօղլուն, անդրադառնալով Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հարցին, ասել է, որ իրենք ստիպված են եղել գնել այդ համակարգերը, քանի որ դա իրենց համար հրատապ պահանջ էր: Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ այն ժամանակ, երբ իրենք դրա կարիքն ամենաշատն ունեին, Հոլանդիան, Գերմանիան և ԱՄՆ-ն սահմաններից հետ են քաշել իրենց մարտկոցները:
Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն վաճառի Patriot համակարգեր, ապա իրենք կգնեն, իսկ մինչ այդ զենիթահրթիռային համակարգեր կգնեն Ռուսաստանից՝ հավելելով, որ հենց ՆԱՏՕ-ի իրենց գործընկերներն էին ժամանակին հորդորում կարգավորել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, իսկ հիմա դրա մեջ խնդիր են տեսնում:
Ինչպես հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ Թուրքիայի արտգործնախարարը բողոքել է, որ Թուրքիան 37 միլիարդ դոլար գումար է ծախսել պետական բյուջեից փախստականների վրա և միջազգային հանրությունից ստացել է 1 միլիարդ դոլարից էլ պակաս գումար: Չնայած Թուրքիայի արտգործնախարարի ներկայացրած թվերին, որոնք կարող են միգուցե մեծահոգության տպավորություն թողնել, ըստ բաց աղբյուրների ուսումնասիրության՝ սիրիացի փախստականները Թուրքիայում կանգնած են բազմաթիվ խնդիրների առաջ, այդ թվում՝ նրանք հայտնվել են թուրք ազգայնամոլության թիրախում և պարբերաբար ենթարկվում են խտրականության, և մասնավորապես՝ ամենածանր բեռն ընկած է այդ երկրում գտնվող սիրիացի կանանց և երեխաների ուսերին, որոնց արժանապատիվ կյանքի իրավունքը հաճախ ոտնահարվում է:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին: Հուլիսի 12-ին ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ:

















































Լավրովը եւ Չավուշօղլին քննարկել են Սիրիայի հարցը
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...