«Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները խաթարել են դոլարի հեղինակությունը». Լավրով
ԱՄՆ-ն Իրանի հետ առևտրի արգելքով և այլ պետությունների դեմ սահմանած պատժամիջոցներով խաթարել է դոլարի՝ որպես միջազգային վճարային միջոցի հեղինակությունը, գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ) ուսանողների առջև ունեցած ելույթը:
Ինչպես նշել է նախարարը, Իրանը, գոյություն ունեցող պայմանավորվածությունների համաձայն, անքակտելի իրավունք ուներ առևտրով զբաղվել արտաքին աշխարհի հետ և վաճառել «իր նավթը և դրա դիմաց ստանալ վաճառքից իրեն հասանելիք միջոցները»:
«Երբ ԱՄՆ-ն արգելեց բոլորին գնել իրանական նավթը և արգելեց դոլարի որևէ փոխանցում կատարել՝ որպես Իրանից մատակարարվող ապրանքների դիմաց վճարում, պետությունների, ընկերությունների մեծամասնությունը հայտնվեց շատ ծանր վիճակում»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Նրանք կախված են ամերիկյան շուկայից, կախված են ամերիկյան դոլարից, որը նման գործողությունների պատճառով կորցնում է իր հեղինակությունը միջազգային հանրության աչքում»,- հայտնել է Լավրովը և հավելել, որ Վաշինգտոնը խարխլում է դոլարի՝ որպես համաշխարհային վճարային արժույթի հեղինակությունը ոչ միայն Իրանի, այլև այլ պատժամիջոցների վերաբերյալ իր որոշումներով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...