«Լեհաստանն է Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման գլխավոր մեղավորը». Ժիրինովսկի
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, թե ինչպես կարող է Ռուսաստանը պատժել Լեհաստանին իր դիրքորոշման համար՝ կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի, ինչպես նաև դրանում ԽՍՀՄ-ի դերակատարության հետ։
Քաղաքական գործչի կարծիքով՝ բոլոր դասագրքերում պետք Է Լեհաստանը հիշատակվի որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման գլխավոր մեղավոր։ Նա նաև նշել է, որ 1930-ական թվականներին հենց Լեհաստանը, Յուզեֆ Պիլսուդսկիի գլխավորությամբ, Ադոլֆ Հիտլերի առաջին դաշնակիցներից մեկն է եղել։
«Պետք է մեկընդմիշտ բոլոր դասագրքերում հիշատակել՝ Լեհաստանն է Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման գլխավոր մեղավորը։ Պիլսուդսկին առաջիններից էր, որ դարձավ Հիտլերի դաշնակիցը։ Պիլսուդսկի-Հիտլեր պակտը ստորագրվել է դեռևս 1934թ․։ Լեհաստանը լռեց գերմանացի նացիստների կողմից Սուդեթական մարզի անեքսիայի, Ավստրիայի անշլյուսի ժամանակ, ինչպես դա արեցին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...