Հռոմի պապն արգելափակվել է վերելակում և ուշացել ուղերձից
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն արգելափակվել է Վատիկանի իր նստավայրի վերելակում, ինչի պատճառով ուշացել է Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա ուղերձից, հաղորդում է CNN-ը:
Ութսուներկուամյա պապը ներողություն է խնդրել հրապարակում հավաքվածներից և պարզաբանել իր ուշացման պատճառը:
«Սիրելի եղբայրեր և քույրեր, բարի լույս: Նախևառաջ պետք է ներողություն խնդրեմ ուշանալուս համար, սակայն ինձ մոտ չնախատեսված հանգամանքներ առաջացան. Ես 25 րոպե արգելափակված էի վերելակում»,- պարզաբանել է Ֆրանցիսկոսը:
Կաթոլիկների առաջնորդի խոսքով՝ վերելանի աշխատանքի խափանման պատճառը հոսանքի անջատում է եղել: Փրկարարները 25 րոպե չարչարվելուց հետո կարողացել են նորոգել այն և դուրս բերել Հռոմի պապին: Վերջինս իր խոսքում շնորհակալություն է հայտնել փրկարարներին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...