Goal. Չի լինի ոչ մի գործարք․ Նեյմարը հայտնել է խաղընկերներին, որ մնում է ՊՍԺ-ում
«Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի հարձակվող Նեյմարը չի հեռանա ակումբից տրանսֆերային պատուհանի վերջին օրը։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» այլևս ոչ մի առաջարկով հանդես չի գա 27-ամյա ֆուտբոլիստին վերադարձնելու համար։ Նեյմարն էլ հայտնել է ՊՍԺ-ի իր խաղընկերներին, որ մնում է թիմում։ Այսպիսով, ոչ մի գործարք այսօր կողմերի միջև տեղի չի ունենա, ու Նեյմարը կմնա ՊՍԺ-ում։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի մեկնարկին Նեյմարը հայտնել էր, որ երջանիկ չէ ՊՍԺ-ում և ուզում է վերադառնալ «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբը մեծ ջանքեր գործադրեց բրազիլացուն հետ բերելու համար, սակայն բանակցությունները, փաստորեն, արդյունք չտվեցին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարի հարաբերությունները ակումբի ղեկավարության հետ կարգավորվել են, և հնարավոր է, որ նա մնա թիմում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից