Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այսօր նախատեսված բանտարկյալների փոխանակումը տեղի չի ունենա
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև օգոստոսի 30-ին նախատեսված բանտարկյալների փոխանակումը տեղի չի ունենա, գրում է ria.ru-ն՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությանը հղումով:
Փոխանակման նոր ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
Ավելի վաղ փաստաբան Վալենտին Ռիբինը, որը ներկայացնում է Ուկրաինայում դատապարտված ռուսաստանցիների շահերը, հայտնել էր, որ փոխանակումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, ենթադրաբար՝ սեպտեմբերի 3-ին:
Լույս օգոստոսի 30-ին Գերագույն ռադայի աշխատակից Աննա Իսլամովան Facebook-ում հայտնել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան բանտարկյալների փոխանակում են իրականացրել: Նրա պնդմամբ՝ բանտարկյալների թվում է եղել նաև ռեժիսոր Օլեգ Սենցովը, որը դատապարտված է ահաբեկչության համար:
Իսլամովայի գրառումը վերահրապարակվել է Ուկրաինայի նոր գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկայի կողմից:
Առավոտյան Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հերքել էր այդ տեղեկությունները:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...