Ցյուրիխի դատախազությունը կալանք է դրել Թելման Իսմայիլովի շվեյցարական հաշիվների վրա
Ցյուրիխի դատախազությունը կալանք է դրել Չերքիզովսկի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի հաշիվների վրա՝ պարտքերը մարելու համար, գրում է «Կոմերսանտը»։
Թերթի տվյալներով՝ դրա համար օգոստոսի 19-ին դատարան են դիմել այժմ ՎՏԲ-ին պատկանող ԲՄ բանկի ներկայացուցիչները։ Դատարանը բավարարել է կալանք դնելու միջնորդությունը երկու օր անց։
Բանկում Իսմայիլովի ունեցած գումարների մասին տվյալներ առայժմ չկան, «Կոմերսանտը» ենթադրում է, որ դրանք կլինեն սեպտեմբերին։
Ավելի վաղ առգրավվել էր միլիարդատիրոջ անշարժ գույքը Մոսկվայում, ապահովագրման միջոցառումների ներքո է գտնվում նրա որդու չեռնոգորյան խաղատունը։
Իսմայիլովը կասկածվում է խարդախության մեջ՝ կապված պարտատիրոջ գույքի կալանման հետ, ի վնաս վարկատուների ակտիվների փաստացի կրճատման, ինչպես նաեւ ակտիվների վատնման մեջ։ Առավելագույն պատիժը ամենածանր հոդվածով կազմում է հինգ տարվա ազատազրկում։
ԲՄ բանկի (պատկանում է ՎՏԲ-ին) հայտարարությունում ասվում է, որ 2012 թվականի սեպտեմբերից մինչեւ 2014-ի փետրվար երեք վարկ է տվել բիզնեսմենին պատկանող ԱՍՏ խմբի մեջ մտնող ձեռնարկությունների ՝ «Ռուսլայն 2000» ՍՊԸ-ին եւ Tropicano Finance B.V.-ին, ավելի քան 230 մլն դոլարի չափով, որոնց համար գործարարը երաշխավոր է հանդիսացել։ Ավելի ուշ ընկերությունները դադարեցրել են իրենց սպասարկումը, այժմ պարտքը՝ հաշվի առնելով տուգանքները, կազմում է մոտ 15 մլրդ ռուբլի։ Իսմայիլովը սնանկ է ճանաչվել, իսկ նրա ունեցվածքը հանվելու է վաճառքի։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...