Իսպանիայում «լոլիկամարտին» մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ (տեսանյութ)
Հազարավոր զվարճասերներ իսպանական Բունյոլ քաղաքում մասնակցել են «Տոմատինա» փառատոնին՝ միմյանց վրա լոլիկներ նետելով եւ թռչկոտելով կարմիր զանգվածի մեջ, տեղեկացնում է Reuters-ը։
10 հազար բնակչություն ունեցող Բունյոլի իշխանություններն այս տարի վաճառել են երկու անգամ ավելի շատ տոմսեր։ Այնպես որ, այնքան շատ մասնակիցներ են հավաքվել, որ նրանք հնարավորություն չեն ունեցել անգամ ինչպես հարկն է մի լավ թափ առնել լոլիկը լավ նետելու համար։
Վեց բեռնատար բերել էր մոտ 145 տոննա հասած լոլիկ։ Կազմակերպիչները դրանք մեքենաներից նետում էին հավաքվածների վրա։
Մարտի կանոններով, կարելի է նետել միայն ճզմված լոլիկներ՝ վնասվածքներից խուսափելու համար։
Որոշ փորձառու մարտիկներ աչքերը պաշտպանելու համար ակնոցներ էին դրել, բայց դրանք նույնպես այնքան էլ չէին օգնում, քանի որ ապակիներն արագ ծածկվում էին լոլիկի վարդագույն փափկամսի շիթերով։
Քաղաքի իշխանությունները շատ շենքեր պատել էին բրեզենտով, որպեսզի պահպանեն շենքերի ճակատամասերը։ Իսկ ահա այն տների պատերը, որոնք պաշտպանված չէին, մարտից հետո կարող էին դառնալ ժամանակակից նկարիչների ոգեշնչման աղբյուրներ։
Ասում են, որ «Տոմատինան» առաջ է եկել 1945 թվականին, երբ գյուղի բնակիչների միջեւ ծեծկռտուք է սկսվել։
Փառատոնն արգելվել էր որոշ ժամանակով անցած դարի 50-ականներին, գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի դիկտատուրայի ժամանակ, բայց վերածնվել է 80-ական թվականներին՝ արագ հեղինակություն նվաճելով ոչ միայն Իսպանիայում, այլեւ ամբողջ աշխարհում։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի