«Նա պետք է ամաչի». Մակրոնն արձագանքել է Բրազիլիայի նախագահի՝ իր կնոջն ուղղված ծաղրական ակնարկին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսանարույի ակնարկին, որով վերջինս սոցկայքերում ծաղրել է Ֆրանսիայի առաջին տիկնոջ արտաքինը: Մակրոնի խոսքով՝ հարավամերիկյան պետության նախագահը պետք է ամաչի նման պահվածքի համար, հաղորդում է BBC-ն:
Մեկնաբանությունների փոխանակման պատճառը Facebook սոցկայքում Ռոդրիգու Անդրեասա անունով օգտագիրոջ տեղադրած գրառումն է եղել: Մակրոնի և Բոլսոնարուի միջև ծագած վեճի ֆոնին նա սոցկայքում երկու լուսանկար է տեղադրել, որոնցից մեկում պատկերված է Բոլսոնարուն 37-ամյա կնոջ հետ, մյուսում Մակրոնը՝ 66-ամյա կնոջ՝ Բրիժիտի հետ:
«Հիմա հասկանում եք, թե ինչու է Մակրոնը հետապնդում Բոլսոնարուին»,- լուսանկարների վերնագրում գրել է Անդրեասան: «Մի՛ նվաստացրու մարդուն»,- մենկաբանել է Բոլսոնարուն` ծիծաղ արտահայտող ձայնարկությամբ:
Մակրոնը, մեկնաբանելով ակնարկները, ասել է. «Այս ամենը շատ տխուր է: Ես կարծում եմ, որ բրազիլացի կանայք ամաչել են իրենց նախագահի գրառումը կարդալիս: Բրազիլիայի պես մեծ պետության նախագահը պետք է ամաչի նման պահվածքի համար: Քանի որ շատ եմ հարգում բրազիլացիներին, մեծապես հուսով եմ, որ նրանք իրեն նորմալ դրսևորող նախագահ կունենան»:
Միջադեպի առիթով իր կարծիքն է հայտնել նաև Բրազիլիայի կրթության նախագահ Աբրահամ Վեյտրաուբը:
«Ֆրանսիան ծայրահեղությունների երկիր է… Մակրոնը պարզապես պատեհապաշտ տականք է, որը աջակցություն է փնտրում ֆրանսիական գյուղատնտեսական լոբբիից»,- գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը «Մեծ Յոթնյակի» (G7) գագաթնաժողովին ընդառաջ առաջարկել էր օրակարգում առաջնային քննարկման դնել Բրազիլիայում գտնվող Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում ռեկորդային թվով հրդեհների հարցը:
«Ֆրանսիայի նախագահի՝ G7 ձևաչափով առանց Բրազիլիայի և տարածաշրջանի այլ երկրների մասնակցության Ամազոնյան անտառների հարցը քննարկելու առաջարկը վկայում է 21-րդ դարում տեղ չունեցող նեոգաղութատիրական մտածելակերպի մասին»,- Մակրոնի առաջարկին ի պատասխան գրել էր Բոլսոնարուն:
Ավելի ուշ արված գրառման մեջ Բրազիլիայի նախագահը մեղադրել էր Մակրոնին այն բանի համար, որ վերջինս սեփական սնափառությունից ելնելով ատելություն է հրահրում իր երկրի նկատմամբ:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...