Ֆրանսիայում շուրջ 9000 մարդ է դուրս եկել G7-ի դեմ ցույցի
Ֆրանսիայում շուրջ 9000 մարդ է մասնակցել այսօր մեկնարկվող G7 գագաթնաժողովի դեմ կազմակերպված ցույցին, հայտնում է BFMTV հեռուստաալիքը: Երթը մեկնարկել է Անդայ կոմունայում՝ կեսօրին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ցույցն անցել է հանգիստ մթնոլորտում. մասնակցել են բնապահպաններ, հակագլոբալիստներ և մի քանի տասնյակ «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցներ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բիարից քաղաքում այսօր մեկնարկում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը:
Գագաթնաժողովի ծրագրի համաձայն՝ շաբաթ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կդիմավորի և կուղեկցի G7-ի երկրների առաջնորդներին: Այնուհետև առաջնորդները կհավաքվեն ոչ պաշտոնական ընթրիքի:
Առաջնորդները հատուկ ուշադրություն կդարձնեն Ուկրաինայի խնդրին, Իրանում, Սիրիայում, Լիբիայում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:
Ֆրանսիան, որն այս տարի նախագահում է G7-ում, գլխավոր առաջնահերթություն է համարում անհավասարության դեմ պայքարը: Այդ նպատակով գագաթնաժողով են հրավիրվել նաև 8 գործընկեր երկրների առաջնորդները՝ այդ թվում Ավստրալիայի, Չիլիի, Բուրկինա Ֆասոյի, Սենեգալի, Ռուանդայի, ՀԱՀ-ի:
G7-ին անդամակցում են Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ճապոնիան, Կանադան, Իտալիան:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...