Թրամփը հայտնել է, որ Դանիա այցը չեղարկելուց հետո «հիանալի զրույց է ունեցել» այդ երկրի վարչապետի հետ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Դանիա այցը չեղարկելուց հետո, այդ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը զանգահարել է իրեն, ու իրենք «հիանալի զրույց են ունեցել», հայտնում է Fox News-ը:
«Նա հիասքանչ կին է: Մենք հիանալի զրույց ունեցանք: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Դանիայի հետ: Մենք պայմանավորվել ենք ավելի ուշ զրուցել: Նա շատ սիրալիր էր: Նա էր զանգահարել, և ես շատ եմ դա գնահատում»,- ասել է Թրամփը լրագրողներին Ֆրանսիա մեկնելուց առաջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, The Wall Street Journal-ը նյութ էր հրապարակել առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս իր օգնականներին հարցրել է Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի գնման հնարավորության մասին:
Ինչպես պարբերականին պատմել են Թրամփի երկու օգնականները, նա բազմիցս հարցրել է նրանց և մյուսներին՝ հնարավոր է արդյոք գնել այն: Նշվում է, որ նա նույնիսկ խնդրել է Սպիտակ տան իրավախորհրդատուին գնման վերաբերյալ իրավական ուսումնասիրություն կատարել:
Ի դեպ, Թրամփն անցած կիրակի լրագրողների հետ զրույցում հաստատել է տեղեկությունը:
Գրենլանդիայի` ԱՄՆ-ին վաճառելու հնարավորությունը մեկնաբանել էր նաև Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը:
«Գրենլանդիան Դանիայինը չէ։ Գրենլանդիան Գրենլանդիայինն է: Ես իսկապես հույս ունեմ, որ այս ամենն անմիտ կատակ է»,- հայտնել էր նա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...