Ընկերուհիները բացել են 22 տարի առաջ թաղած «ժամանակի պարկը» և բացահայտել, որ իրենց կանխատեսումներն իրականացել են «վախեցնող ճշգրտությամբ» (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում 6 ընկերուհի բացել են 22 տարի առաջ հողում թաղած «ժամանակի պարկը» և հայտնաբերել, որ տարիներ առաջ իրենց արած կանխատեսումներն ապագայի վերաբերյալ «վախեցնող ճշգրտությամբ» իրականացել են, գրում է The Mirror պարբերականը:
Նշվում է, 1997թ.-ին 15-ամյա Ջեմմա Լինչը, Էմմա Փեյջը, Շան ՄաքԳրիրին, Ջեմմա Ալբինսոնը, Ջեմմա Ալբինսոնը, Ջեմմա Ռեֆսեջին և Քեյթ Վինչը Չեշիրյան Կոմսության Հելսբի Հիլ գյուղում պարկ են թաղել, որում իրենց կուռքերով պաստառներ են եղել, ինչպես նաև էջեր իրենց օրագրերից և երկտողեր, որոնցում աղջիկները կանխատեսել են իրենցից յուրաքանչյուրի ապագան:
«կանխատեսումների» մեջ մասնավորապես խսվում է այն մասին, թե ինչպես կդասավորվի նրանց կարիերան, ով կլինի նրանցից յուրաքանչյուրի կյանքի ուղեկիցը: Ընկերուհիները նաև երդվել են չբացել պարկն առաջիկա 10 տարիների ընթացքում:
Դպրոցն ավարտելուց հետո ընկերուհիները դադարեցրել են շփումը, սակայն 22 տարի անց նրանցից մեկը սոցկայքերում գտել է ընկերախմբի մյուս անդամներին և առաջարկել բացել պարկը, որից հետո արդեն 37-ամյա ընկերուհիները կրկին հանդիպել են հայրենի գյուղում՝ մետաղորսիչներով և բահերով «զինված»:
Ինչպես կանխատեսել էին աղջիկները 22 տարի առաջ, Փեյջը տարրական դասարանի ուսուցչուհի է դարձել, Լինչը 13 տարի դասավանդել է, Ալբիսթոնն աշխատում է կենդանիների հետ, իսկ ՄակԳրիրին գրասենյակային աշխատող է: Լինչը նկատել է նաև, որ հարսանեկան զգեստը, որն ինքը նկարել է՝ կանխատեսման հետ միասին, շատ նման է այն զգեստին, որը պատրաստվում է կրել իր առաջիկա հարսանիքին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...