ԵՄ-ը դեմ է G7-ի առաջնորդների բանակցություններին Ռուսաստանի մասնակցությանը
Եվրամիությունը դեմ է G7-ի առաջնորդների բանակցություններին առանց որեւէ պայմանի Ռուսաստանին կրկին հրավիրելուն: Այս մասին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը, հաղորդում է Reuters-ը:
G7-ի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա Ֆրանսիայի Բիարիցե քաղաքում: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ նպատակահարմար կլիներ Ռուսաստանին թույլ տալ միանալ G7-ին: Ռուսաստանին հեռացրել էին G8-ի կազմից 2014թ. Ղրիմի միացումից եւ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված Արեւմուտքի երկրների հետ հարաբերությունների վատթարացումից հետո:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ G8-ից Մոսկվայի հեռացման պատճառները «նախկինի պես ակտուալ» են, իսկ առանց որեւէ պայմանի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը «անարդյունավետ է եւ թուլության նշան»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...