ԱՄՆ-ն մինչև 5 միլիոն դոլար է խոստացել «Իսլամական պետության» երեք առաջնորդների մասին տեղեկատվության համար
ԱՄՆ իշխանությունները պարգևատրում են սահմանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երեք բարձրաստիճան անդամների գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար: Այս մասին ճեպազրույցում նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը:
Օրթագուսը նշել է, որ Վաշինգտոնը հետաքրքրված է Հաջի Աբդալլահի, Հաջի Համիդի և Հաջի Թայսիրի վերաբերյալ տեղեկություններով:
«Յուրաքանչյուր ոք, ով այդ անձանցից որևէ մեկի մասին վստահելի տեղեկատվություն ունի, կարող է վարձատրվել մինչև 5 միլիոն դոլար գումարի չափով», - ասել է Օրթագուսը:
Պետդեպարտամենտի Rewads for Justice ծրագրի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն ՝ Աբդալլահը, Համիդը և Թայսիրն ԻՊ-ի բարձրաստիճան զինյալներ են: Նրանք նաև «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամներ են եղել:
2015 թվականին ԱՄՆ իշխանությունները 5 միլիոն դոլար պարգևավճար էին խոստացել Աբու Մուհամմադ ալ-Շիմալիի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության համար: Ըստ Պետդեպարտամենտի՝ նա օգնել է ահաբեկչական խմբավորման՝ Ավստրալիայից, Եվրոպայից և Մերձավոր Արևելքից ապագա զինյալներին Սիրիայից Թուրքիա տեղափոխվելու հարցում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...