«Ոչ ոք Միացյալ Նահանգների հետ չի կարող նման կերպ խոսել». Թրամփը Դանիայի վարչապետին մեղադրել է «անվայել» վարքագիծ դրսևորելու համար (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի՝ Գրենլանդիան գնելու իր ծրագրերն «անհեթեթություն» որակելու համար, նրան մեղադրել է «անվայել» վարքագիծ դրսևորելու համար, գրում է Daily Mail-ը:
Թրամփը, մասնավորապես, իր զայրույթն է հայտնել Դանիայի վարչապետի բառերի ընտրության առնչությամբ:
«Ըստ իս՝ վարչապետի հայտարարությունն առ այն, որ դա (Գրենլանդիայի հնարավոր վաճառքը ) անհեթեթություն է, անհեթեթ գաղափար, անվայել արտահայտություն էր»,- հայտնել է նախագահը և հավելել, որ դրա փոխարեն նա կարող էր պարզապես պատասխանել, որ հետաքրքրված չեն Գրենլանդիայի վաճառքով:
Աղբյուրը հաղորդում է, որ ամերիկա-դանիական հետագա հարաբերությունների մասին հարցին ի պատասխան Թրամփը կրկին վերհիշել և արտաբերել է Ֆրեդերիկսենի բառերը և անպատասխան է թողել լրագրողների հարցը:
Այլ երկրներից տարածքների գնման մտադրությունների վերաբերյալ հարցին Թրամփը բացասական պատասխան է տվել: Նա հավելել է, որ Գրենլանդիայի վաճառքի հարցը չպետք է նման իրարանցում առաջացներ, քանի որ նա առաջին նախագահը չէ, որ նման առաջարկով է հանդես գալիս:
«Վարչապետը սարսափելի բառ է ընտրել՝ խոսելու այն թեմայից, որի շուրջ արդեն քանի տարի է՝ խոսվում է: Իմ նախագահության օրոք ոչ ոք Միացյալ Նահանգների հետ նման կերպ չի կարող խոսել»,- հավելել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել էր Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ հանդիպումը՝ Գրենլանդիայի հնարավոր վաճառքի մասին վերջինիս արած արտահայտությունների պատճառով:
«Դանիան յուրահատուկ պետություն է՝ արտասովոր մարդկանցով, բայց ելնելով վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի այն հայտարարություններից, որ նա հետաքրքրված չէ Գրենլանդիայի գնման շուրջ քննարկման հարցում, ես հետաձգում եմ մեր հանդիպումը, որը պետք է կայանար երկու շաբաթից»,- գրել էր Թրամփը:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը նյութ էր հրապարակել առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս իր օգնականներին հարցրել է Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի գնման հնարավորության մասին:
Թրամփն անցած կիրակի լրագրողների հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, նշելով որ հետաքրքրված է Գրենլանդիայի գնմամբ՝ ռազմավարական նկատառումներից ելնելով:
Նյութի հրապարակումից հետո Գրենլանդիայի` ԱՄՆ-ին վաճառելու հնարավորությունը մեկնաբանել էր Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը:
«Գրենլանդիան Դանիայինը չէ։ Գրենլանդիան Գրենլանդիայինն է: Ես իսկապես հույս ունեմ, որ այս ամենն անմիտ կատակ է»,- հայտնել էր նա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...