ՉԼ․ «Արարատ – Արմենիա» - «Դյուդելանժ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» օգոստոսի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդեալժին»։
Բուքմեյքերները որոշակի առավելություն են տալիս Վարդան Մինասյանի գլխավորած թիմին, որի հաղթանակի հավանականությունն ունի 2․30 գործակից։
«Դյուդելանժի» հաղթանակը գնահատվում է 3․10 գործակցով, ոչ ոքին՝ 3 գործակցով։
Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։
Հիշեցնենք, որ երկու թիմերն էլ հանդես են եկել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, որտեղ «Արարատ-Արմենիան» չհաղթահարեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3), իսկ «Դյուդելանժը»՝ Մալթայի «Վալետայինը»՝ (2:2, 1:1)։
Եվրոպայի լիգայում երեւանյան թիմը դուրս է թողել Ջիբրալթարի «Լինքոլնին» (2:0, 2:1) եւ վրացական «Սաբուրթալոյին» (1:2, 2:0), իսկ «Դյուդելանժը»՝ մակեդոնական «Շկենդիային» (1:1, 2:1) եւ էստոնական «Նիմյե Կալյուին» (3:1, 1:0)։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են