«Դա անսպասելի էր, մենք այլևս ոչինչ չունենք ասելու». Դանիայի թագավորական ընտանիքը «զարմացած» է Թրամփի՝ Դանիա այցը չեղարկելու որոշումից
Դանիայի թագավորական ընտանիքն անսպասելի է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դանիա նախատեսված այցի չեղարկումն այն պատճառով, որ Կոպենհագենը հրաժարվում է Գրենլանդիայի վաճառքի վերաբերյալ որևէ քննարկում ունենալ, հաղորդում է ABC News-ը:
Ինչպես հաղորդում է Դանիական ռադիոն` թագավորությունում շատ քաղաքական գործիչներ ԱՄՆ առաջնորդի այս քայլն ընկալել են որպես ոչ դիվանագիտական ժեստ:
«Դա անսպասելի էր, մենք այլևս ոչինչ չունենք ասելու»,-հայտարարել է թագավորական տան պաշտոնական ներկայացուցիչ Լենե Բալեբյուն:
Դանիական ԶԼՄ-ները գրում են, որ Թրամփի արարքը հատկապես տարօրինակ է թվում, քանի որ պաշտոնական այցով երկիր այցելելու հրավերը Թրամփին և նրա կնոջն ուղարկվել է ոչ միայն քաղաքական վերնախավի, այլև միապետ Մարգրետե II-ի անունից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել էր Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ հանդիպումը՝ Գրենլանդիայի հնարավոր վաճառքի մասին վերջինիս արած արտահայտությունների պատճառով:
«Դանիան յուրահատուկ պետություն է՝ արտասովոր մարդկանցով, բայց ելնելով վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի այն հայտարարություններից, որ նա հետաքրքրված չէ Գրենլանդիայի գնման շուրջ քննարկման հարցում, ես հետաձգում եմ մեր հանդիպումը, որը պետք է կայանար երկու շաբաթից»,- գրել էր Թրամփը:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը նյութ էր հրապարակել առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս իր օգնականներին հարցրել է Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի գնման հնարավորության մասին:
Ինչպես պարբերականին պատմել են Թրամփի երկու օգնականները, նա բազմիցս հարցրել է նրանց և մյուսներին՝ հնարավոր է արդյոք գնել այն: Նշվում է, որ նա նույնիսկ խնդրել է Սպիտակ տան իրավախորհրդատուին գնման վերաբերյալ իրավական ուսումնասիրություն կատարել:
Ի դեպ, Թրամփն անցած կիրակի լրագրողների հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, նշելով որ հետաքրքրված է Գրենլանդիայի գնմամբ՝ ռազմավարական նկատառումներից ելնելով:
Նյութի հրապարակումից հետո Գրենլանդիայի` ԱՄՆ-ին վաճառելու հնարավորությունը մեկնաբանել էր Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը:
«Գրենլանդիան Դանիայինը չէ։ Գրենլանդիան Գրենլանդիայինն է: Ես իսկապես հույս ունեմ, որ այս ամենն անմիտ կատակ է»,- հայտնել էր նա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...