Իվանկա Թրամփի արձակուրդային լուսանկարները քննադատությունների առիթ են դարձել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և նրա խորհրդական Իվանկային քննադատում են երեսպաշտության մեջ: Համացանցային բազմաթիվ օգտատերերի վրդովեցրել է բնության մեջ արված նրա լուսանկարը: Բանն այն է, որ նրա հայրը բացահայտ հերքում է կլիմայական փոփոխությունները: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Վայոմինգի հանգստավայրերից մեկում ամուսնու հետ լուսանկարի հրապարակումից հետո բազմաթիվ մարդիկ նրան հիշեցրել են, թե էկոլոգիայի վրա որքան կործանարար ազդեցություն ունի նրա հոր որոշումներն ու տեսակետները, մասնավորապես կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշումը:
Օգտատերերի աչքից չի վրիպել նաև առավոտյան երեխաների հետ արված Իվանկայի լուսանկարը: Նրան հիշեցրել են, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին շարունակում են ծնողներից խլել երեխաներին: Մասնավորապես սրտակեղեք է եղել կիրակի օրը փախստական մորից նորածնին խլելու փաստը, ինչը զայրույթի նոր ալիք է բարձրացրել սոցիալական դաշտում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...