Նեթանյահուն մեկնաբանել է իր կնոջ՝ Կիևում ընդունելության արարողության ժամանակ «աղ ու հացը» դեն նետելու աղմկահարույց միջադեպը (տեսանյութ)
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել Ուկրաինայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի նշաններ չփնտրել իր կնոջ կողմից ընդունելության արարողության ժամանակ «աղ ու հացը» չփորձելու մեջ, գրում է ria.ru-ն:
Կիևում նա տեսաուղերձ է հղել, որում մեկնաբանել է օդանավակայանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, որի ժամանակ Սառա Նեթանյահուն գետնին էր նետել իրեն առաջարկված «աղ ու հացը»: Վարչապետը հիշեցրել է, որ իր կինն այցելության համար հատուկ ուկրաինական դրոշի գույներով հանդերձ էր ընտրել:
«Ձեզ պետք է ասեմ, որ նա հատուկ ընտրել էր Ուկրաինայի ազգային դրոշի գույներով հանդերձ: Նա ինքնաթիռից դուրս է եկել դեղին և կապույտ գույնի հանդերձով՝ հենց Ուկրաինայի հանդեպ հարգանքից ելնելով»,- ասել է Նեթանյահուն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վարչապետի կինը ներկայացել է դեղին կոստյումով, նույն գույնի տաբատով և կապտականաչ գույնի վերնահագուստով:
Նա նաև կատակով նշել է, որ եթե չլիներ «աղ ու հացի հետ կապված միջադեպը», ապա իսրայելական ԶԼՄ-ներն ընդհանրապես ուշադրություն չէին դարձնի իր՝ Ուկրաինա կատարած այցին, որը նա «պատմական» է անվանել:
Ավելի վաղ իսրայելական աղբյուրները հաղորդել էին, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, Կիևի ճանապարհին ինքնաթիռում սկանդալ է բարձրացրել:
Ըստ տեղեկությունների՝ վարչապետի տիկինը դժգոհել էր, քանի որ «օդանավի հրամանատարը նրան պատշաճ կերպով չէր ողջունել ինքնաթիռ նստելիս»։
Սառա Նեթանյահուն վեր էր կացել իր նստատեղից և ցանկացել էր այդ մասին տեղեկացնել օդաչուներին, սակայն նրան թույլ չէին տվել մտնել օդաչուների խցիկ: Իսկ օդանավից իջնելուց հետո դեն էր նետել իրեն հյուրասիրած աղ ու հացը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...