Պուտինը հաճոյախոսել է Բրիջիթ Մակրոնին և Ֆրանսիայում երկար մնալու առաջարկ ստացել (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաճոյախոսել է Ֆրանսիայի առաջին տիկնոջը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «Кремлевский пул РИА» թվիթերյան էջում, որում լսվում է՝ ինչպես են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները խոսում աշխատանքի մասին, ինչից հետո Վլադիմիր Պուտինը հաճոյախոսում է Բրիջիթ Մակրոնին:
«Դուք դեմքի հրաշալի գույն ունեք»,- ասում է Պուտինը, ինչին ի պատասխան Բրիջիթ Մակրոնը ժպիտով ասում է. «Դուք պետք է երկար մնաք այստեղ»:
Նշենք, որ Կրեմլի ղեկավարը Ֆրանսիա էր ժամանել մեկօրյա այցով: Բարձր մակարդակի բանակցություններն անցկացվել են Մակրոնի պաշտոնական ամառային նստավայրում՝ Ֆորտ դե Բրեննգանսոնում:
Հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները քննարկել են միջազգային օրակարգի արդի հարցեր, մասնավորապես՝ Սիրիայում, Լիբիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակները, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը:
Новые подробности неформального общения президента России и супругов Макрон: Путин сделал комплимент цвету лица Брижит, первая леди Франции предложила ему остаться подольше pic.twitter.com/IwIPPIozDj
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) August 20, 2019

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...