«Մեր սքանչելի երկրները պետք է միասին ապրեն». ինչպես է անցել Մակրոնի և Պուտինի հանդիպումը
Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մարսելում գտնվող ամառային նստավայրում կայացել է նրա և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կողմերը մի շարք թեմաներ են քննարկել՝ երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակները, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, գրում է РИА Новости-ն:
Պարբերականը նշում է, որ վերջին տարիներին Մակրոնի ու Պուտինի բանակցությունների թեմաները գրեթե անփոփոխ են: Մակրոնը պարբերաբար կոչ է անում բարձր մակարդակով «նորմանդական ձևաչափով» բանակցություններ կազմակերպել, սակայն կողմերը հասկանում են, որ առայժմ այդ մասին խոսք չի կարող լինել:
«Մեր ամբողջ պատվիրակությանը նստեցրեց ստվերում, իսկ ինքը նստեց արևի տակ, դրա համար էլ կփորձեմ կարճ կապել, չնայած որոշ բաներ ստիպված ենք այնուամենայնիվ կրկնել»,- ասել է Պուտինն իր ֆրանսիացի պաշտոնակցի մասին:
Լրագրողների հետ զրույցում Մակրոնը հայտնել է, որ հանդիպման թեմաները կլինեն աշխարհում տիրող բոլոր խոշոր ճգնաժամները, իսկ Ուկրաինայի մասին առանձին է հիշատակել՝ նշելով, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Դոնբասում տիրող իրավիճակի կարգավորման շրջանակներում ընդունած վերջին որոշումը:
«Կցանկանայի, որ առաջիկա ժամերին, օրերին և շաբաթներին հնարավորություն ունենայինք նոր խթան հաղորդելու Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ջանքերին, որոնք շարժ են ապահովում դեպի առաջ»,- ասել է Մակրոնը:
Պուտինն իր հերթին հայտնել է, որ իր պաշտոնակցին կտեղեկացնի Զելենսկիի հետ զրույցի մասին, քանի որ կան բաներ, որոնք «զգուշավոր և լավատեսություն» են ներշնչում:
«Նորմանդական ձևաչափի» համար այլընտրանք չկա, և Ռուսաստանը կաջակցի այդ ձևաչափին, սակայն միևնույն ժամանակ յուրաքանչյուր հանդիպում պետք է հստակ արդյունքների հանգեցնի, պետք է հասնել նրան, ինչի մասին ավելի վաղ պայմանավորվել ենք, և շարժվել դեպի այդ նպատակը: 2016թ.-ին փոխըմբռնում է ձեռք բերվել, խոստացվել է գործի դնել Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը: Դա վերջիվերջո հարկավոր է անել, հարկավոր է ինչ-որ կերպ ձևակերպել: Նույնը վերաբերում է մի քանի այլ հարցերի, ինչպիսին, օրինակ, համաներումն է»,- նկատել է Կրեմլի ղեկավարը:
Լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ղեկավարը, պատասխանելով Մոսկվայում տեղի ունեցած ակցիաների մասին հարցին, ասել է, որ բոլորը խաղաղ բողոքի ցույց անցկացնելու իրավունք ունեն, և որ իշխանությունները չեն կարող դրան միջամտել: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ո՛չ իշխանությունները, ո՛չ քաղաքացիական խմբավորումներն իրավունք չունեն խախտելու գործող օրենքը և բախումների հանգեցնելու, և որ օրինախախտները պատասխանատվության կենթարկվեն նույն օրենքի ուժով:
Կարճատև մամուլի ասուլիսի ավարտին Մակրոնը հայտնել է, որ հույս ունի դեր խաղալու Ռուսաստանի և Եվրամիության միջև անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման հարցում: «Կարծում եմ՝ մեզ կհաջողվի միասին աշխատել մեր աշխարհամասի անվտանգության ուղղությամբ»,- ասել է նա՝ եզրափակելով, որ իրենց «սքանչելի երկրները պետք է ապրեն միասին»:
Երկու ղեկավարների հանդիպման հիմնական մասն անցել է փակ դռների ետևում և 3 ու կես ժամ են տևել: Նշենք, որ անցած տարի Մակրոնը և Պուտինը հանդիպել են 5 անգամ, իսկ այս տարվա հունիսին բանակցություններ են վարել Ճապոնիայի Օսակա քաղաքում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:

















































Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը
Բնակչության մինչև 95%-ը պետք է իրեն ռուսաստանցի զգա․ Ռուսաստանի ազգային նոր քաղաքականության ռազմավարությունը
Թրամփը նշել է, որ իր կինը հավանում է Պուտինին
Ուկրաինան փորձում է հարձակումներով վախեցնել ռուսաստանցիներին. Պուտին
Ֆիդանը Մոսկվայում հանդիպելու է Պուտինի հետ. աղբյուր
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...