Նոր կանոններ Էվերեստը բարձրանալ ցանկացողների համար
Նեպալի իշխանությունները նոր կանոններ են սահմանել Էվերեստը բարձրանալ ցանկացողների համար: Գագաթը հաղթահարելու հավակնություններ ունեցող լեռնագնացները նախ պետք է ապացուցեն, որ հմուտ են: Այս մասին հայտնել է BBC-ն:
Դիմողները մինչ այդ պետք է արդեն բարձրացած լինեն Նեպալի գագաթներից մեկը, որն ունի առնվազն 6500 մետր բարձրություն: Լեռնագնացները Էվերեստը բարձրանալու համար նաև պետք է ներկայացնեն ֆիզիկական պատրաստվածության սերտիֆիկատ և աշխատեն փորձառու էքսկուրսավարների հետ:
Բացի այդ, նրանք նաև պետք է վճարեն 35 հազար դոլար՝ նախկին 11 հազարի փոխարեն:
Նեպալում են աշխարհի 14 ամենաբարձր լեռները:
Նեպալի կառավարությունը այս սեզոնին արդեն ռեկորդային՝ 381 թույլտվություն է տվել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...