Թիկնապահը չի՞ հնազանդվում քաղաքապետին. Բալասանյանի ծրագրերը կյանքի չեն կոչվում
«Որակյալ համայնքային ծառայության մատուցում». այսպես է վերնագրված Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախընտրական ծրագրերից մեկը, որով նա մասնակցում էր Գումրու 2016 թվականի ՏԻՄ ընտություներին: Ծրագրի այս բաժնում Սամվել Բալասանյանը խոստանում է. «Ելնելով ավագանու նիստերի նորակառույց դահլիճի հնարավորությունից՝ նիստերին ապահովվելու է բնակիչների ներկայությունը, եւ գյումրեցիները անձամբ են բարձրաձայնելու իրենց հիմնախնդիրները»:
Այս խոստումն արդեն կես տարի է, որ կյանքի չի կոչվում: Միանշանակ կարող ենք ասել, որ համայնքի, համայնքի ավագանու եւ բնակչի միջեւ համագործակցություն գրեթե չկա: Բանն այն է, որ ավագանու նիստները հասանելի չեն բոլորին եւ ոչ բոլորը կարող են ներկա լինել քննարկումներին: Ասվածի լավագույն օրինակն այն է, որ 2016 թվականին մի շարք գյումրեցիների չթողեցին բարձրանալ ավագանու նիստերի դահլիճ, երբ քննարկվում էր Սերժ Սարգսանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը, որին նա արժանացրել էր Սամվել Բալասանյանի եւ նրա կողմից ղեկավարվող ավագանիների կողմից:
Ընտրություններից հետո խնդիրը եւս կարգավորված չէ: Սամվել Բալասանյանի անձնական թիկնապահները, ովքեր հսկում են Գյումրու քաղաքապետարանը, քաղաքացիական հագուստով են եւ քաղաքապետարան մտած քաղաքացիներին աջ ու ձախ հարցաքննում են, թե ի՞նչ նպատակով են վերջիններս եկել կառույց:
2017 թվականի ապրիլի 7-ին կայացած ավագանու նիստի ժամանակ գյումրեցի երիտասարդներից մեկը բարձրաձայնում էր այն մասին, որ թիկնապահները խոչընդոտել են իր մուտքը նիստերի դահլիճ: Նա մեծ դժվարությամբ է կարողացել ներս մտնել:
Ստացվում է, որ Գյումրու քաղաքապետի խոստումները կյանքի չեն կոչվում, քանի որ այդպես չեն ցանկանում նրա թիկնապահները:
Այս ամենին զուգահեռ տեղեկացնենք, որ ՏԻՄ օրենսգրքում նշված է, որ ավագանու նիստերը բաց են համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների եւ բոլոր շահագրգիռ անձանց համար:
(շարունակելի)
Դավիթ Գասպարյան
Գյումրի


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը