Անհայտ «Սանտան». ԱՄՆ-ի բնակավայրերից մեկում անհայտ անձը գիշերվա ժամերին հին հեռուստացույցներ է դնում բնակիչների տների առաջ (լուսանկար, տեսանյութ)
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Գլեն Ալեն բնակավայրում անհայտ անձը գիշերվա ժամերին հին հեռուստացույցներ է դնում բնակիչների տների առաջ: Տեսահսկման համակարգի տեսախցիկներն արձանագրել են, որ անհայտ անձը կրում է հեռուստացույցի տեսքով սաղավարտ, հայտնում է businessinsider.com-ը:
Նշվում է, որ նման «նվեր» է արդեն ստացել մոտ 60 տան բնակիչ: Բնակիչներն անհայտ անձին «Հեռուստասանտա» են կոչում:
Ոստիկանները դեռ չեն հայտնաբերել նրան: Նրանք ենթադրում են, որ դա անում է ոչ թե մեկ, այլ մի քանի մարդ, ամենայն հավանականությամբ՝ ավագ դպրոցի սաներ կամ քոլեջի ուսանողներ:
«Ամենայն հավանականությամբ դա անմեղ խուլիգանություն է»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Նշվում է, որ նախորդ տարվա օգոստոսին «Սանտան» գործել է հարևան շրջանում. այդ ժամանակ հին հեռուստացույց է ստացել մոտ 20 մարդ:
Ոստիկանությունում նշել են, որ եթե արարքի հեղինակները հայտնաբերվեն, ապա նրանց սպառնում է միայն աղբի անօրինական նետման համար մեղադրանք:
Նշվում է, որ թողնված բոլոր հեռուստացույցները ոստիկաններն առգրավել են ու վերամշակման ծառայությանը հանձնել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...