Երբ ընտրություններն ավելորդություն են դառնում
Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները յուրաքանչյուր նորմալ եւ նույնիսկ կիսանորմալ երկրում կարեւոր քաղաքական իրադարձություն են: Քաղաքական ուժերը մայրաքաղաքի ընտրություններում փորձում են հաղթել, միաժամանակ իրենց ուժերն են փորձարկում համապետական ընտրություններից առաջ:
Ստացվում է, որ Հայաստանը ոչ նորմալ, եւ ոչ էլ կիսանորմալ երկիր է: Քաղաքապետի ընտրությունների նկատմամբ որեւէ հետաքրքրություն չկա ոչ քաղաքական ուժերի, ոչ էլ ժողովրդի կողմից: Եւ ինչպես ունենան ապրիլի 2-ի խայտառակությունից հետո: Հիմա շատ դժվար է մարդուն համոզել, որ իր քվեն կարեւոր է:
Ապրիլի 2-ին ոչ միայն քաղաքական ուժերը, այլ նաեւ հասարակ մարդը համոզվեց, որ Հայաստանում ընտրություն, որպես այդպիսին տեղի չի ունենում, հակառակ նրա, որ հիմա Ելք-ն ու ՀՀԿ-ն անդադար շեշտում եւ կրկնում են, թե խորհրդարանը ձեւավորվել է մարդկանց կամարտահայտության միջոցով:
Փաստորեն, մենք վերադարձանք խորհրդային ժամանակներ, երբ ընտրությունները ձեւականություն էին, բայց դրանց իբր մասնակցում էր ընտրողների 99.8 տոկոսը, որոնց 99.9 տոկոսը քվեարկում էին ՀՀԿ-ի, ներողություն ՀԿԿ-ի օգտին:
Top-News.am


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը