Հռոմի երկնքում պայթել է Boeing 787 ինքնաթիռի շարժիչը, որի մասերն «անձրեւի» տեսքով թափվել են քաղաքի վրա
Իտալիայում Norwegian Air ընկերության Boeing 787 օդանավում թռիչքի ժամանակ շարժիչը պայթել է, որից հետո դրա մասերն «անձրեւի» տեսքով թափվել են բնակելի շրջանների վրա, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով Corriere Della Sera իտալական լրատվական գործակալությանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը թռիչք էր կատարել հռոմեական Ֆյումիչինո օդանավակայանից՝ ուղեւորվելով դեպի Լոս Անջելես DY7115 չվերթով։ Թռիչքից կարճ ժամանակ անց օդանավի շարժիչներից մեկը խափանվել էր, եւ օդանավը վերադարձել էր օդանավակայան։
Ընդ որում՝ անսարքության ժամանակ փոքր պայթյուն էր որոտացել, եւ շարժչի մնացորդները թափվել էին ներքեւ քաղաքի կենտրոնի, ինչպես նաեւ լեփ-լեցուն լողափերի մերձակայքում։ Դեպքի հետեւանքով վնասվել են Իզոլա Սակրա շրջանում ավտոմեքենաների եւ բնակելի տների տանիքները։
Սակայն, նշում է պարբերականը, դեպքը կարող էր հանգեցնել ավելի մեծ վնասի եւ ավելի լուրջ հետեւանքների։ Ինքնաթիռում գտնվում էր 298 ուղեւոր։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...