Իսկ ինչ գիտեն հայերը ցեղասպանության մասին
Մի քանի օր առաջ, իսկ ավելի ճիշտ ապրիլի 2-ին, երբ ընտրական հանձնաժողովներից մեկում պատրաստվում էին հաշվել քվեաթերթիկները, հանձնաժողովի ամենաերիտասարդ անդամներից մեկը հայտարարեց, թե այս ամենն իրեն, մեծ հաշվով, չի հետաքրքրում, եւ որ իր կյանքի նպատակն այն է, որ աշխարհը եւ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը:
Վստահված անձ մի երիտասարդ էլ իր հերթին պնդեց, թե Թուրքիան արյան գին պետք է վճարի, եւ որ միջազգային դատարանն ի վերջո Թուրքիային ստիպելու է արյան գին վճարել: Երբ ինչ որ մեկը հետաքրքրվեց, թե այդ որ օրենսգրքում է գրված արյան գնի մասին եւ ինչ արժի այն, երիտասարդը քամահրանքով նայեց եւ ասաց՝ ափսոս, որ դուք այդ տարիքում եք եւ չգիտեք այդ մասին:
Երկու երիտասարդ, հազիվ 22-23 տարեկան հայտարարում են, որ ներկան իրենց չի հետաքրքրում, եւ որ իրենց կյանքի նպատակն այն է, որ աշխարհը եւ Թուրքիան ճանաչեն ցեղասպանությունը:
Պարզվեց, որ նրանք վստահ էին, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել 1915թ.՝ Արեւմտյան Հայաստանում: Երբ նրանց եւս մի քանի հարց ուղղեցինք, պարզվեց, որ նրանք համոզված են, որ թուրքերը 1915թ. ներխուժել են Արեւմտյան Հայաստան եւ բնաջնջել 1.5 միլիոն մարդու եւ զավթել մեր հողերը:
Բնականաբար, նրանք վստահ են, որ Թուրքերը պետք է վերադարձնեն այդ հողերը: Նրանք վստահ են, որ կոտորվել է ուղիղ 1.5 միլիոն մարդ:
Չկարծեք, թե այս երկու երիտասարդները բացառություն են: ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի գերակշիռ մասը նույն համոզմունքի են: Նրանք ցեղասպանության մասին մակերեսային գիտելիքներ ունեն: Սեւակի ստեղծագործության հիման վրա պնդում են, թե կոտորվել է 1.5 միլիոն մարդ, եւ որ Թուրքիան Արեւմտյան Հայաստանը գրավել է 1915թ.: Ամենակարեւորն այն է, որ շատ-շատերը վստահ են, որ ցեղասպանության ճանաչման դեպքում Թուքիան պարտավոր է վերադարձնել Խարբերդը եւ Վանը, Էրզրումը եւ Մանազկերտը:
Ահա սա է իրականությունը: Մենք աշխարհից պահանջում ենք ճանաչել ցեղասպանությունը, բայց ՀՀ քաղաքացիները ցեղասպանության եւ մեր պատմության մասին ունեն մակերեսային եւ կցկտուր գիտելիքներ:
Top-News.am


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է