Ղրղզստանի ՆԳՆ-ն նախկին նախագահի տանը հայտնաբերել է 11 միավոր հրազեն
Ղրղզստանի իրավապահ մարմինները երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի տանը նրան ձերբակալելու նպատակով ձեռնարկված գրոհից հետո հայտնաբերել են 11 միավոր հրազեն եւ ռազմամթերք, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
«2019 թվականի օգոստոսի 8-ին Ալամեդինսկյան շրջանի Կոյ-Տաշ գյուղում ՆԳՆ աշխատակիցների կողմից նախկին նախագահ Ա. Աթամբաեւին ձերբակալելուց հետո նրա տան զննմամբ միլիցիոներները հայտնաբերել եւ առգրավել են տարբեր տեսակի հրազեն եւ ռազմամթերք… Ընդհանուր առգրավվել է 11 միավոր հրազեն եւ ռազմամթերք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից հստակեցրել են, որ առգրավվել է դիպուկահար հրացան, 2 կարաբին, 4 ատրճանակ եւ 4 հրացան: Առգրավվել է նաեւ զենք, որը խլվել էր ԱԱՊԿ հատուկ ստորաբաժանման աշխատակիցներից՝ 7 միավոր 12 մմ տրամաչափի օդամղիչ հրացան՝ նախատեսված ռետինե փամփուշտներով կրակելու համար»:
Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ձերբակալվել է հինգշաբթի Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում գրեթե մեկ օր տեւած հատուկ գործողության արդյունքում: Այն սկսվել էր չորեքշաբթի, երբ Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատը ձեռնարկել էր կոռուպցիայի մեջ մեղադրվող եւ անձեռնմխելիությունից զրկված Աթամբաեւի ձերբակալության առաջին փորձը: Պետության նախկին ղեկավարի կողմնակիցները, որը բազմիցս հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները, դիմադրություն էին ցույց տվել, գործողության ժամանակ զոհվել էր մեկ հատուկջոկատային, տուժել 98 մարդ:
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել էր, որ Աթամբաեւը խախտել է սահմանադրությունը՝ ուժայիններին զինված դիմադրություն ցույց տալով: Հինգշաբթի Աթամբաեւին ձերբակալելու գործողությանը ներգրավված էին մի քանի հազար միլիցիայի աշխատակիցներ եւ հատուկջոկատայիններ: Կոյ-Տաշ գյուղում նրա նստավայրի գրոհի արդյունքում պետության նախկին ղեկավարը ձերբակալվել է: Աթամբաեւին տեղափոխել են Բիշքեկ, երկրի ՆԳՆ գլխավոր քննչական վարչություն, այնուհետեւ՝ երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտե:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...