Փաշինյանը Ղրղզստանում է, իսկ այնտեղ հուզումներ են
Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ձերբակալվել են հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի 40 կողմնակիցներ: Այս մասին ուրբաթ հաղորդել է ՆԳՆ Բիշքեկի ԳՎ-ն:
«Ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել են 40 իրավախախտներ, բոլոր փաստերով հետաքննություններ են կատարվում», - ասվում է հաղորդագրությունում: Գերատեսչության տվյալներով՝ ներկայումս պարզվում է անկարգությունները հրահրողների ինքնությունը:
«ՆԳՆ Բիշքեկի ԳՎ-ն շարունակում է սովորական ռեժիմով աշխատանքը եւ ապահովում է հասարակական կարգի, քաղաքացիների եւ մայրաքաղաքի հյուրերի անվտանգությունը: ՆԳՆ Բիշքեկի ԳՎ-ն հիշեցնում է, որ բոլոր հնարավոր սադրանքները՝ ուղղված հասարակական կարգի ապակայունացմանը, ժամանակին կանխվելու են՝ օրենքին համապատասխան», - ընդգծվում է հաղորդագրությունում:
ՆԳՆ ԳՎ տվյալներով՝ մոտ 1.5 հազար մարդ փորձել է օգոստոսի 9-ի գիշերն անկարգություններ կազմակերպել Ղրզղստանի մայրաքաղաքում:
«Հասարակական-քաղաքական իրավիճակը փորձել է ապակայունացնել մոտ 1.5 հազար մարդ», - ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչության տվյալներով ՝ անկարգությունների մասնակիցները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, առեւտրի կենտրոններ և սուպերմարկետներ, ինչպես նաև արգելափակել են ճանապարհները:
«Մայրաքաղաքի ոստիկանության աշխատակիցները ագրեսիվ անձանց կողմից հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացման փորձերի եւ հետագա հնարավոր անկարգությունների , ավազակությունների, խուլիգանության կամնխարգեման անհրաժեշտ միջոցառումների անցկացման ընթացքում հատուկ միջոցներ են կիրառել», - նշում է ՆԳՆ ԳՎ-ն:
Բիշքեկում զանվգածային ն անկարգությունների փորձը ձեռնարկվել էին, ամենայն հավնականությամբ օգոստոսի 8-ին հատուկ գործողության ընթացում ձերբակալված երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կողմնակիցների կողմից: Նրան աջակցող մոտ 1000 մարդ հավաքվել էր կենտրոնական հրապարակում եւ պահաջում էր պետության ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովի հրաժարականը: Ավելի ուշ ոստիկանությունը հատուկ միջոցներով նրանց ցրել էր: Վերջին տվյալներով՝ օգոստոսի 7-8-ը բժշկական օգնության համար դիմել է մոտ 98 մարդ:
Աթամբաեւը դատարանի որոշմամբ կալանավորվել է մինչեւ օգոստոսի 26-ը: Նա կասկածվում է «Կոռուպցիա» հոդվածով հանցագործության կատարման մեջ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...