Համարձակ շունը փրկել է ընտանիքին հրդեհից
ԱՄՆ Ինդիանա նահանգի Նոր Ալբանի քաղաքում շունը փրկել է ընտանիքին հրդեհից: Այս մասին հաղորդում է «One India» տեղեկատվական պորտալը:
Դադլի անունով շունը խոհանոցում ծխի հոտ է զգացել և սկսել է հաչալ: Կենդանու տերն այդ ժամանակ գտնվել է լոգարանում և, լսելով շան հաչոցը, նկատել է, որ տունն այրվում է։ Նա զանգահարել է իր որդուն` Թերենսին, և նրա հետ միասին դուրս եկել այրվող տանից: Սակայն հրդեհի պատճառով բնակարանի պատը փլուզվել է, և կենդանին մնացել է ներսում:
Փրկարարները շտապել են դուրս հանել Դադլիին և նրան անհրաժեշտ քանակությամբ թթվածին ու ջուր են տրամադրել: Հրդեհի հետևանքով շունը ստացել է ականջի և աչքերի այրվածքներ, ինչպես նաև թունավորվել է ածխաթթու գազով:
Այժմ կենդանու վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...