Աթամբաևը սպառնացել է ուժայիններին
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված հատուկ ջոկատայինների կողմից իր կեցավայրի վրա իրականացված գրոհի հետ։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։
«Ցանկանում եմ դիմել ուժայիններին․ մի՛ կրակեք Ձեր ժողովրդի վրա, այդ ամենը շատ վատ ավարտ կունենա Ձեզ համար»,-ասել է նա։ Աթամբաևը նշել է, որ գրոհի ժամանակ անմեղ մարդիկ են տուժել։ Նրա խոսքով՝ ուժայինները գործածել են լազերային կառավարմամբ մարտական զենք, չնայած իր տան մոտ հավաքվածների շարքերում ահաբեկիչներ չեն եղել։
Երկրի նախկին առաջնորդը կոչ է արել ներկայիս իշխանությանը «լավ խորհել և մուտք գործել իրավական դաշտ»։ «Հանուն Աթամբաևին լռեցնելու, կալանքի տակ պահելու կամ սպանելու, իշխանությունը գնում է խաղաղ քաղաքացիներին կրակելու ճանապարհով, դա ամենաթողություն է»,-եզրափակել է նա։

















































Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել նախկին նախագահ Աթամբաեւի ունեցվածքի հիմնական մասի վրա
Ղրղզստանցի մարզիկները հրաժարվել են մենամարտել իրար դեմ
Ղրղզստանում անկարգությունների ժամանակ 139 մարդ է տուժել
Ղրղզստանի ԱԱՊԿ ղեկավարն Աթամբաեւին մեղադրել է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ
Ղրղզստանում նախկին նախագահ Աթամբաևի ձերբակալության ժամանակ բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 136-ի
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...