Թուրքական ինքնաթիռները 53 անգամ խախտել են Հունաստանի օդային սահմանը
Հունաստանի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ Թուրքիային պատկանող ռազմական ինքնաթիռները 53 անգամ խախտել են հունական օդային սահմանը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է.
«Օգոստոսի 5-ին թուրքական 12 ինքնաթիռ, որից 10-ը` F-16, իսկ 2-ը CN-235 տեսակի ռազմական բեռնափոխադրող, Էգեյան ծովի հյուսիսարևելյան, կենտրոնական և հարավարևելյան ուղղությամբ 53 անգամ խախտել են Հունաստանի ազգային օդային սահմանը: Բացի այդ երկու դեպքերում էլ հունական և թուրքական ինքնաթիռների միջև օդային թվացյալ պատերազմ է տեղի ունեցել»:
Բացի գլխավոր շտաբի հայտարարությունից, թեմային անդրադարձել է նաև ռուսական «Sputnik» լրատվական գործակալությունը:
«Sputnik»-ի փոխանցմամբ` Թուրքիային պատկանող ինքնաթիռները Աթենքի թռիչքային տեղեկատվական գոտում խախտել են օդային սահմանը և 6 ինքնաթիռով զենք տեղափոխել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...