«Ռուսաստանը թռիչքի մեջ է, ԱՄՆ-ին ԽՍՀՄ-ի ճակատագիրն է սպառնում, իսկ Եվրոպան ծերանում ու դողում է ինչպես Անգելա Մերկելը». Ժիրինովսկի
Ռուսաստանի վիճակը հիմա ավելի լավ է, քան Եվրոպայինն ու Միացյալ Նահանգներինը: Ավելին, Վաշինգտոնի վարած քաղաքականությունը հանգեցրել է ԱՄՆ-ում լճացման և այժմ երկրին ԽՍՀՄ-ի ճակատագիրն է սպառնում: Այդ մասին 360 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին: Նրա խոսքով՝ Մոսկվան դաշնակից երկրների դաշինքներ չի ստեղծում և որևէ մեկին չի պարտադրում իր գաղափարախոսությունը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանին հաջողվել է կարգուկանոն հաստատել Սիրիայում, լավացնել հարաբերություններն Իրանի ու Թուրքիայի հետ:
«Այժմ Ռուսաստանն իր բոլոր հարևանների հետ լավ, սակայն փոխշահավետ հարաբերություններ հաստատելու ձգտում է ցուցադրում»,- ընդգծել է Ժիրինովսկին: Նա նաև վստահ է, որ Ռուսաստանը «թռիչքի մեջ է, երբ նրա մրցակիցները ճգնաժամի մեջ են գտնվում»:
«Անկման փուլում են գտնվում ԱՄՆ-ն, Եվրոպան ծերանում է աչքի առաջ, քանդվում է, դողում ինչպես Անգելա Մերկելը: Չինաստանից պետք չէ վախենալ, նա ոչ ոքի չի սպառնում»,- ասել է ռուս քաղաքական գործիչը:
Ըստ նրա՝ այսօր ամբողջ աշխարհն «ատում է Ամերիկային», իսկ Ռուսաստանին, ընդհակառակը, «դրական են վերաբերվում»:
«Մենք վաճառում ենք էժան գազ, իսկ ամերիկացիները՝ թանկ, մենք վաճառում ենք էժան զենք, իսկ ամերիկացիները՝ թանկ: Մենք բոլորին վիզա ենք տալիս, իսկ ԱՄՆ-ն արգելքներ է սահմանում: Այսօր մենք աշխարհի ամենաազատ երկիրն ենք, իսկ ԱՄՆ-ում լճացում է: Այնտեղ բրեժնևյան ժամանակներ են, և նրանց վատ ավարտ է սպասվում, ինչպես Խորհրդային Միության ավարտն էր»,- ասել է նա:

















































Ժիրինովսկի. «Միշիկո, ինչո՞ւ գնացիր Թբիլիսի: Ինչո՞ւ չեկար Մոսկվա»
Ժիրինովսկին պահանջում է գործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի հնչեցրած վիրավորանքներից հետո
Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին
Լուկաշենկոն դառնում է ՌԴ գյուղատնտեսության գծով փոխվարչապետ, այլապես կարժանանա Պինոչետի ճակատագրին․ Ժիրինովսկի
«26 տարի իշխանության, դու արդեն զզվեցրել ես». Ժիրինովսկին Լուկաշենկոյին «սովխոզի» տնօրեն է անվանել (տեսանյութ)
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...