Պարենային ապրանքների համաշխարհային գները հուլիսին նվազել են
Պարենային ապրանքների համաշխարհային գները հուլիսին որոշակի անկում են գրանցել, ինչը պայմանավորված է որոշ հացահատիկային մշակաբուսերի, կաթնամթերքի և շաքարի ցածր գներով:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից հայտնում են, որ ՊԳԿ-ի պարենային ապրանքների գնային ինդեքսը` առևտրով պայմանավորված ցուցանիշ, որը չափում է հինգ հիմնական պարենային ապրանքների գները միջազգային շուկաներում, 2019 թվականի հուլիսին կազմել է միջինը 170.9 կետ ՝ հունիսի համեմատ նվազելով 1.1 տոկոսով, որը սակայն 2.3 տոկոսով բարձր է նախորդ տարվա հուլիս ամսվա ցուցանիշից:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել է 2.7 տոկոսով, որը սակայն 4.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հուլիսի մակարդակը: Անկումը հիմնականում պայմանավորված է ցորենի և եգիպտացորենի գների անկմամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է վերջիններիս արտահանման մեծ ծավալներով: Ի տարբերություն դրան, շուկայի հիմնականում հանգիստ գործունեության շնորհիվ, բրնձի ինդեքսը նշանավորեց իր կայունության հերթական՝ հինգերորդ ամիսը:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հուլիսին աճել է 0.8 տոկոսով` պայմանավորված սոյայի և արևածաղկի յուղերի գների աճով, ինչը կոմպենսացրել է արմավենի յուղի գնի հետագա անկումը: Վերջինը մեծապես պայմանավորված էր Հարավարևելյան Ասիայում բերքարտադրության սեզոնային աճով՝ համակցված ներմուծման համաշխարհային պահանջարկի նվազման հետ:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը 0.6 տոկոս աճ է գրանցել՝ հունիսի փոքր-ինչ վերանայված արժեքից՝ նշելով ամենամսյա թվով վեցերորդ հերթական աճը:
Հուլիսին աճել է նաև խոշոր և մանր եղջերավոր անասունների մսի գինը, ինչը պայմանավորված է Ասիայից ներկրման մեծ պահանջարկով և Օվկիանիայից մատակարարումների նվազմամբ՝ սեզոնային անկման պատճառով: Մյուս կողմից, խոզի մսի գինը մի փոքր նվազել է՝ չորս ամիս շարունակական աճից հետո՝ արտացոլելով Բրազիլիայից և Միացյալ Նահանգներից արտահանման ավելի մեծ հասանելիությունը:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել է 2.9 տոկոսով՝ ներկայացնելով երկրորդ ամիսն անընդմեջ անկում` պայմանավորված կարագի գնի անկմամբ, ինչին հետևել է պանիրը և չզտված կաթի փոշին:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նվազել է 0.6 տոկոսով` հիմնականում պայմանավորված աշխարհի խոշորագույն շաքար արտադրող երկրում՝ Հնդկաստանում, շաքարեղեգի ավելի բարձր բերքի ակնկալիքով: Համաշխարհային գների անկումը մասամբ հետևանք էր նաև բրազիլական արժույթի /ռեալի/՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեվորման, ինչը որոշակիորեն կարող է զսպել արտահանումը Բրազիլայից, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն շաքար արտահանող երկիրը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...