Գերմանիայում թոշակառուների կազմակերպած դիսկոտեկի ժամանակ հարկ է եղել զանգահարելու ոստիկանություն
Դյուսելդորֆում տարեցների համար նախատեսված դիսկոտեկը ավարտվել է երիտասարդության օրերի պես՝ հարևանների բողոքներով և ոստիկանության ժամանումով` չափազանց բարձր երաժշտության պատճառով: Երեկույթին հավաքվել է 60-ից 97 տարեկան մոտ 150 տարեցներ, որոնք պարել են 50-ականների հիթերի նվագակցությամբ՝ գրում է Deutsche Welle-ն:
Երբ շատ շոգ է եղել, դիջեյը որոշել է բացել ակումբի դռները: Դա այնքան էլ դուր չի եկել հարևաններին, որոնք անմիջապես զանգահարել են ոստիկանություն: «Իրականում դա ծիծաղելի չէ: Զվարճանքի ամենաթեժ պահին դռների մոտ հայտնվել են համազգեստով մարդիկ», – ասել է DJ Թեո Ֆիտցոսը: Այսպիսով, 10 րոպեի ընթացքում պարը դադարեցվել է, բայց թոշակառուները չեն հուսահատվում և հոկտեմբերին արդեն պատրաստվում են նոր երեկույթի:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...