Մոսկվայում ազատ ընտրությունների պահանջով քաղաքական զբոսանքի մասնակից տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել
Մոսկվայում՝ Պուշկինի անվան հրապարակում, այսօր բողոքի հերթական ցույցն է անցկացվել քաղաքական զբոսանքի տեսքով։ Զբոսանքի մասնակիցներին ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Արդեն բերման է ենթարկվել առնվազն 33 մարդ: Այդ թվում՝ «Դոժդ» հեռուստաալիքի լրագրող Վլադիմիր Ռոմենսկին։
ՌԴ մայրաքաղաքում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնակիցները, մասնավորապես, պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին անցկացված հերթական բողոքի ցույցի ժամանակ ավելի քան մի քանի հազար մարդ էր բերման ենթարկվել։ Մի քանի ցուցարար կալանավորվել է:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...