«Դոմ 2»-ի աստղը հարսանիքից 2 ամիս առաջ ծեծել է փեսացուին
«Դոմ 2. փրկիր քո սերը» շոուի Անդրեյ Շաբարին եւ Ռոզալին Ռայսոն զույգը բաժանման եզրին է։ Մի քանի օր առաջ հեռուսոտանախագծի մասնակիցն Instagram-յան էջում կիսվել էր ապրումներով, ինչպես նաեւ խոստովանել, որ մեծ ցավ է ապրում, քանի որ փեսացուն, որի հետ հարսանիքը նշանակված է հոկտեմբերին, դավաճանել է իրեն։ Ռոզալիան նաեւ պատմել է, որ սթրեսի ֆոնին իր մոտ առողջական խնդիրներ են սկսվել. ախորժակի բացակայության պատճով իր քաշը հասել է 39 կիլոգրամի։
«Մեր ընտանիքում վշտալի բան է տեղի ունեցել… Ինձ համար շատ ցավալի է խոսել այդ մասին, բայց շուտով դուք ինքներդ կտեսնեք եթերում։ Եվ այն, ինչ կտեսնեք, ձեզ շոկի կենթարկի։ Արդեն չորս օր սարսափելի հիստերիա եւ արցունքներ, ես նետում եմ ամենն, ինչ ընկնում է ձեռքս, բղավում եւ ավելորդ բաներ ասում բոլորին։ Ես հոգեպես կոտրված եմ ու հյուծված։ Հիմա կշռում եմ 39 կիլոգրամ եւ արդեն 4 օր է՝ ախորժակ չունեմ»,- այդ ժամանակ նշել էր Ռոզալիան։
Հետեւորդների հարցերին, թե ինչ է տեղի ունեցել իր ու Անդրեյի միջեւ, Ռեյսոնը չէր պատասխանել՝ խոստանալով, որ հանդիսատեսն ամեն ինչ կտեսնի եթերում։ Եվ այսօր արդեն հայտնի է դարձել, թե ինչ է եղել նախագծի մասնակցի այս վիճակի պատճառը։

«Պատմեմ՝ ինչ է տեղի ունեցել։ Ուրբաթ օրը Անդրեյը հարբել է, չի ղեկավարել իր գործողությունները, ինձ վրա ձեռք է բարձրացրել եւ ինձ դավաճանել ուրիշի հետ։ Իմ աշխարհը, իմ իդեալական հարաբերությունները փլուզվել են… Այո, Անդրեյը սուրբ չի եղել, այո, մեր հարաբերությունները մաքուր չեն սկսվել։ Բայց երբ մենք միմյանց ասել ենք, որ սիրում ենք իրար, մենք չեն դավաճանել, երկուսս էլ փոխվել ենք, եւ ես հավատացել էի այդ հարաբերություններին։ Կես տարի արժանի հարաբերություններ, ամուսնության առաջարկ, պատրաստություն հարսանիքին, ծանոթություն ծնողների հետ եւ ընդհանուր ծրագրեր համատեղ ապագայի համար»,- սոցիալական ցանցում նշել է Ռոզան՝ իմանալով փեսացուի դավաճանության մասին։
Տեղի ունեցածի մասին Ռեյսոնին առաջին անգամ պատմելուց հետո նա չի հավատացել, որ Շաբարինը կարող էր դավաճանել իրեն, ապա, տեսնելով տեսգրության տեսքով ապացույցը, հարձակվել է Անդրեյի ու Ալինայի վրա։ Ռայսոնին աջակցել է շոուի հաղորդավարուհի Օլգա Բուզովան։ «Այսպիսի աղջիկների պատճառով ընտանիքներ են փլուզվում»,- ասել է Բուզովան։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...