Բանգկոկում 7 պայթյուն է որոտացել
Բանգկոկի կենտրոնական շրջաններում տեղի է ունեցել 7 պայթյունների շարք, առայժմ հայտնի է 2 տուժածի մասին, հայտնում է Nation TV-ն:
Առաջին 3 պայթյունները որոտացել են մեկը մյուսի հետեւից՝ 5-7 րոպե ընդհատումներով, տեղական ժամանակով անմիջապես 5:00-ից հետո Փրաթու Նամ շրջանում՝ մեկը Փհեթչաբուրի փողոցի անկյունում, երկուսը առաջին պայթյունից 300 մետր հեռավորությամբ, Indra Regent Hotel հյուրանոցի շենքի առաջին հարկում, որտեղ տեղակայված են առեւտրային պատկերասրահը եւ պատրաստի հագուստի խանութները:
Առաջին պայթյունի ժամանակ տուժել են քաղաքապետարանի ծառայությունների 2 աշխատակիցներ, որոնք հավաքում էին աղբը. ինքնաշեն պայթուցիկ սարքը թաքցված էր չոր տերեւների կույտի մեջ: Երկու տուժածներն էլ թեթեւ վնասվածքներ են ստացել:
Փրաթու Նամ շրջանը Centara Grand հյուրանոցում տեղակայված կոնգրես կենտրոնի անմիջական մերձակայքում է, որտեղ այս շաբաթ ընթանում են Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրների եւ դաշինքի գործընկերների նախարարական հանդիպումները, այդ թվում՝ Արեւելա-Ասիական գագաթնաժողովը եւ անվտանգության հարցերով տարածաշրջանային գագաթնաժողովը, որին Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ԱԳ նախարարների հետ միասին մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ, Չինաստանի եւ այլ երկրների, նաեւ ԵՄ պատվիրակությունները:
Եվս երկու պայթյուն տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 8:00-ին Նարաթիվաթ փողոցում վերգետնյա մետրոյի «Չոնգնոնսի» կայարանի տակ՝ շրջան, որտեղ տեղակայված են մի քանի բանկերի գլխամասային գրասենյակները եւ մի շարք դեսպանատներ, այդ թվում ՌԴ-ի: Այս պայթյունների հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Մոտ 9:30-ին հնչել է եւս 2 պայթյուն Ռամա 9-րդ թագավորի անվան փողոցի շրջանում, կառավարական շենքերի համալիրի մոտ: Առայժմ հայտնի չէ՝ այս պայթյունների հետեւանքով տուժածներ կա՞ն, թե՞ ոչ:
Ոստիկանությունը դիմել է բնակիչներին եւ հյուրերին նախազգուշացնելով զգույշ լինել եւ անհրաժեշտության դեպքում հայտնել յուրաքանչյուր կասկածելի իրի մասին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...