Նիդեռլանդներում ուժի մեջ կմտնի դեմքը ծածկող հագուստն արգելող օրենքը
Այսպես կոչված օրենքը դեմքը ծածկող հագուստի արգելքի մասին Նիդեռլանդներում ուժի մեջ կմտնի հինգշաբթի։ Դրա համաձայն՝ արգելվում է դեմքը ծածկող հագուստի կրումը դպրոցներում, հանրային տրանսպորտում, հիվանդանոցներում եւ պետական հաստատություններում։ Օրինախախտներին սպառնում է տուգանք 150 եվրոյի չափով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Արգելվող հագուստների մեջ են, մասնավորապես, սեւ հագուստը (որը նման է փարաջայի եւ լիովին ծածկում է մարմինն ու դեմքը) եւ նիկաբը (գլխաշոր՝ աչքերի համար նեղ բացվածքով)։ Արգելքը տարածվում է նաեւ բալակլավայի ( դեմքը ծածկող դիմակներ) եւ մոտոցիկլավարների սաղավարտների վրա։ Արգելքը պետական ծառայողներին եւ հանրային տրանսպորտի վարորդներին իրավունք է տալիս խնդրել օրինախախտներին բացել դեմքը կամ դուրս գալ տարածքից (ավտոբուս, տրամվայ, գնացքի վագոն)։ Հրաժարվելու դեպքում կարող են ոստիկան կանչել։
Համաձայն հոլանդական դատախազության՝ տուգանքը չի կարող փոխարինվել հասարակական աշխատանքներով, իսկ դրա չափը կարող է ավելանալ, եթե օրինախախտը կատարի էլի ինչ-որ հանցագործություն, օրինակ՝ հրաժարվի ցույց տալ անձը հաստատող վկայական կամ չհեռանա հանրային վայրից։
Սկզբում օրենքը պետք է ուժի մեջ մտներ այս տարվա հուլիսի 1-ից։ Բայց փոխվարչապետ, ներքին գործերի եւ թագավորության գործերով նախարար Կայսա Օլոնգրենը ժամկետը տեղափոխեց մեկ ամիս հետո կրթական հաստատությունների խնդրանքով, որոնք ասացին, որ կարող են բախվել դժվարությունների, եթե արգելքը ուժի մեջ մտնի ուսումնական տարվա ժամանակ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...