Սա իշխանությունների ամոթն ու խայտառակությունն է. Իջեւանում ստալինյան ժամանակների ուրվականն է շրջում
Երբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածում, իսկ վերնագրում նշում, թե Իջեւանում ապօրինություններ են բացահայտված, ընթերցողը մտածում է, որ գուցե գտել են պետությանը հսկայական վնաս պատճառած ոմն մեկին, որն օրինակ ժամանակին, բառիս բուն իմաստով, ավերեց Հարավային Կովկասի ամենամեծ գորգագործարանը:
Ոմանք կարող են մտածել, թե գտել են անտառն անխղճաբար հատած ավազակախմբին: Կլինեն մարդիկ, որ կմտածեն, որ հայտնաբերել են մեկ այլ խոշոր վնասարարի, իսկ իրականությունն իսկական անեկդոտ է:
Պարզվում է ոստիկանները «բռնել» են Իջեւանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենին: Իսկ նա հրեշավոր, աննկարագրելի արարք է թույլ տվել: Ոչ, նա տարիներ շարունակ շաքարավազի մենաշնորհն իր ձեռքը չի վերցրել, հարկերից չի խուսափել, անտառները չի մասնավորեցրել եւ իրեն վերցրել: Նրա հանցանքը շատ ավելի ծանր է:
«Նյութերի նախապատրաստման ընթացքում գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Տավուշի մարզային վարչությունների եւ Իջևանի բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետեւյալը։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականին Իջեւանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենը հաստատությունում որպես մեթոդիստ գրանցել է մի անձի, որը փաստացի աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 644․000 դրամ, տնօրենը վատնել է»։
Ոստիկաններ ափսոս չէ ձեր ժամանակը կամ հարկատուներս ձեզ վճարո՞ւմ ենք, որ գնաք խեղճ ու կրակներին բռնեք: Դուք գիտե՞ք այդ տնօրենի աշխատավարձը իրականում որքան է, դուք հաշվել եք, որ նա պետությանը հազիվ հազար դոլարի վնաս է պատճառել, իսկ դա այնքան է, որքան միջին չինովնիկի ռեստորանային մի թեթեւ կերուխումի գումարը:
Սրանով, իհարկե, ոստիկանները չեն բավարարվել եւ «բռնել» են մեկ այլ «ծանր հանցագործի»: Ոչ, ոչ նրան որի իրականացրած գործողության հետեւանքով Սարի թաղում երիտասարդ տղան զրկվեց աչքից, ոչ էլ «Հյուիս-Հարավի» փողերն անհետացրածին:
««Իջեւանի վերնատուն» պատկերասրահի նախկին տնօրենն է չարաշահումներ թույլ տվել։ Ոստիկանության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա 2016-ից 2018 թվականներին ամուսնու եւ երեխաների հետ բնակվել է մայրաքաղաքում ու փաստացի աշխատանքի չի ներկայացել, սակայն ստացել է ընդհանուր 5․000․000 դրամ աշխատավարձ»,- հաղորդում են ոստիկանները։
Իսկ նույն ոստիկանները երբ են թարգելու գործ սարքել մեկ հոգու ցուցմունքի հիման վրա: Ենթադրենք ապրել է Երեւանում, բայց նա աշխատել է: Իսկ գուցե հաշվել եք, թե այդ հինգ միլիոնն ամիսների բաժանած որքան գումար է կազմում: Եթե չեք հաշվել ասենք՝ ամիսը 139 հազար դրամ:
Համաձայն ենք, իրոք Հայաստանում չտեսնված հանցագործություն է:
Հիմա հարց ոստիկանությանը՝ լավ մինչեւ երբ է շարունակվելու 1937-ը, մինչեւ երբ եք գնալու եւ հետապնդելու խեղճուկրակներին: Չէ որ մասնավոր զրույցներում դուք ինքներդ եք դժգոհում, որ այսպես արդեն անհնար է աշխատել, որ մեկ հոգու ցուցմունքներով անհեթեթ գործեր են կուտակվում: Մի՞թե ուժ չունեք հրաժարվել այս անեկդոտային գործունեությունից եւ զբաղվել իրական հանցագործների բացահայտմամբ եւ իրական հանցագործությունների կանխմամբ:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը