Սամվել Բալասանյանի խոստումները՝ իրականության օրակարգից դուրս
«Մեր ծրագիրը յուրօրինակ փաստաթուղթ է Գյումրի քաղաքում ընթացիկ քառամյակի ընթացքում մեր կողմից իրականացրած եւ առաջիկա հնգամյակի ընթացքում իրականացվելիք աշխատանքների եւ ռազմավարական մոտեցումների վերաբերյալ»,- այս տողերով է սկսվում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի 2016 թվականի նախընտրական խոստումների ծրագիրը:
Մի կողմ դնենք այն, որ հնգամյակի մասին հիշատակումից եւ կեղծ պաթոսից սովետահոտ է գալիս եւ կենտրոնանանք կոնկրետ խոստումների վրա:
2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրությունից հետո քաղաքապետ դարձած Սամվել Բալասանյանի խոստումները սկսվում են կանաչապատումներ իրականացնելով:
Կառավարող ՀՀԿ-ի թեկնածու Սամվել Բալասանյանը խոստանում է քաղաքի կանաչ տարածքները 110 հեկտարից դարձնել 115: Խոստացել է նաեւ տնկել 20 հազար ծառ, իսկ 4.2 հա ծաղկանոցները դարձնել 5.2 հա:
Սամվել Բալասանյանը նաեւ վստահորեն նշում է, որ իր ղեկավարման չորս տարիներին՝ 2012-ից 2016 թվականներին, Գյումրու կանաչ տարածքները ավելացել են 10 հեկտարով:
Այս իրականացրած եւ իրականացվելիք ծրագրերին զուգահեռ՝ Գյումրու ծառերը լուրջ հիվանդություն ունեն, որոնց մասին քաղաքապետի արածների եւ անելիքի մեջ որեւէ անդրադարձ չկա: Հարկ է նշել, որ Գյումրու ծառերը դեղորայքային մշակման չեն ենթարկվում:
Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնից փոխանցում են, որ ծառերի խնամքին հատկացվող գումարը քիչ է, իսկ թունաքիմիկատի 1 կիլոգրամը վաճառվում է 10 հազար դրամով: Ծառերի համար նախատեսված գումարը բավարարում է միայն էտման եւ ջրելու գործընթացը կազմակերպելու համար: Ծրագրից դուրս է մնում թունաքիմիկատներով եւ այլ հատուկ դեղորայքով խնամքի իրականացումը: Բնապահպանները սա լուրջ խնդիր են համարում:
«Թունաքիմիկատ եթե չի օգտագործվում, ծառերի վարակը տարածվում է, ինչը շատ վտանգավոր է»,- ասում է բնապահպաններից մեկը:
Բնապահպանները, դեղորայքային մշակումից զատ, Գյումրիում իրականացրած ծառերի էտման սխալ ժամանակագրության մասին են բարձրաձայնում. սխալ ժամանակահատվածում կատարված էտի հետեւանքով քաղաքում մաքուր օդն է բացակայում:
Եվ, եզրափակելով Սամվել Բալասանյանի կանաչապատման մասին խոստումներն այն մասին, թե ցուցաբերելու է հետեւողականություն՝ կանաչ գոտիների պահպանման հարցում, նշենք, որ Գյումրիում բավականին վերջերս քաղաքապետարանի թույլտվությամբ իրականացվել է երիտասարդ ծառերի հատում: Թեեւ Գյումրու քաղաքապետարանից պարզաբանեցին, որ իրենք միայն թույլատրել էին էտ, սակայն բնակիչը, օգտվելով քաղաքապետարանի անտարբեր վերաբերմունքից, հատել է ըստ քմահաճույքի:
Հուսանք, որ Սամվել Բալասանյանը, «առաջիկա 5 տարում հետեւողականություն ցուցաբերել» ասելով այս ամենի շարունակականությունը նկատի չունի:
(Շարունակելի)
Դավիթ Գասպարյան
Գյումրի


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը