ՌԴ-ում ջրհեղեղի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են կորել
Այսօր ժամը 14:24-ին ՀՀ ԱԻՆ «911» ծառայությանը քաղաքացուց տեղեկություն է հաղորդվել, որ Ռուսաստանի Դաշնության Ամուրի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով վերջինիս բարեկամը անհետ կորել է:
ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ և պարզվել է, որ ս.թ. հուլիսի 22-ին Ամուրի մարզի Զեյսկի շրջանի Իլիկան գետը վարարել է, և 4 քաղաքացի (1 ՌԴ և 3 ՀՀ քաղաքացիներ) հայտնվել են գետում. 1 ՌԴ և 1 ՀՀ քաղաքացի դուրս են եկել գետից, իսկ մյուս 2-ը համարվում են անհետ կորած:
ՌԴ ԱԻՆ փրկարարները իրականացնում են որոնողական աշխատանքներ վերջիններիս գտնելու ուղղությամբ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին