Պուտինը նոր արտոնություններ է սահմանել Ռուսաստան մեկնող Թուրքիայի քաղաքացիների համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար: Նախօրեին ստորագրված հրամանագրի համաձայն՝ վերջիններս կարող են առանց վիզայի Ռուսաստան այցելել ցանկացած նպատակով:
Թուրքիայում հատուկ անձնագրերը տրվում են պետական պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին՝ հինգ տարի ժամկետով: Դրանք հայտնի են նաև կանաչ անձնագիր անվամբ:
Ծառայողական կամ գորշ անձանգրերը տրվում են այն պետական պաշտոնյաներին, ովքեր որևէ պետական հանձնարարությամբ գործուղվում են արտասահման:
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին էր հայտարարել նաև Ադրբեջանը: Այս երկրի ԱԳՆ-ի կողմից Թուրքիայի ԱԳՆ-ին ուղղված պաշտոնական նամակի համաձայն՝ Ադրբեջան մեկնող Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի անհրաժեշտությունը կչեղարկվի այս տարվա սեպտեմբերի 1-ից:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Su-24 ինքնաթիռի խոցման պատճառով Ռուսաստանը Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել: Այդ համատեքստում 2016թ. հունվարի 1-ից չեղարկվել էր Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը:
Աղբյուրը՝ «Էրմեիհաբեր»

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...