Կինն ինքնաթիռում նոթբուքով ծեծել է ամուսնուն՝ այլ կնոջը նայելու համար (տեսանյութ)
Մայամիի միջազգային օդանավակայանում Ամերիկյան ավիաուղիների ինքնաթիռում կինը վիճել է ամուսնու հետ, այնուհետ նոթբուքով հարվածներ հասցրել ամուսնուն։ Այս մասին գրում է ABC News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, որի տեսանյութը տարածվել է թվիթերում ու արդեն գավաքել 7մլն-ից ավել դիտում։
Նշվում է, որ, հնարավոր է, որ վեճն առաջացել է խանդի պատճառով, քանի որ տեսանյութում կինն ասում է՝ «ուզում ես նայել ուրիշ կանանց, դու չես կարող նայել այլ կանանց, չես կարող ասել, որ այլ կանանց ես նայում»։
Տեսանյութում երևում է, որ ինքնաթիռի բորտուղեկցորդուհիները փորձում են միջամտել, հանգստացնել իրավիճակը, սակայն չի ստացվում։
Զույգին հեռացրել են ինքնաթիռից։ Ոստիկանությունը հայտնել է, որ ամուսինը չի ցանկացել մեղադրանք առաջադրել կնոջը։ Ամերիկյան ավիաուղիները նոր չվերթ են տրամադրել ամուսնուն, բայց ոչ կնոջը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...