Դոնբասի 8 հազար բնակիչներ արդեն Ռուսաստանի անձնագիր են ստացել
Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը «Ինտերֆաքս»-ին ասել է, որ Ուկրաինայի արևելյան շրջանի՝ Դոնբասի 8 հազար բնակիչներ անցած երեք ամսվա ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն և անձնագիր են ստացել դյուրացված կարգով: Նրա ասելով՝ ևս 30 հազար դիմողներ սպասում են համապատասխան որոշման:
Ռոստովի մարզում Դոնբասի բնակիչներին ՌԴ քաղաքացիություն և անձնագրեր տրամադրելու երկու գրասենյակ է գործում:
Դոնբասի բնակիչները հեշտացված կարգով ռուսական անձնագրեր են ստանում ըստ Ռուսաստանի նախագահի անցած ապրիլին ստորագրած հրամանագրի:
Ուկրաինայի կառավարությունն անօրինական է համարում իր քաղաքացիներին նման ընթացակարգով ռուսական անձնագրերի տրամադրումը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...