Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Ջուր չի լինի Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ին
Հայաստան

Գյումրեցի երիտասարդները երազում են Հենրիկ Մխիթարյանի խաղը «ժիվոյ» նայել

Վերջին շրջանում Գյումրիում փոքր-ինչ ակտիվացել է երիտասարդական կյանքը: Մեկ-երկուսով ավելացել են ժամանցի վայրերը: Սակայն, սրան զուգահեռ չի փոխվել ոչ միայն երիտասարդների, այլ նաեւ քաղաքի մյուս տարիքային խմբերի բնակիչների սոցիալական վիճակը: Սրանով պայմանավորված՝ գյումրեցու օրակարգից դուրս է մնացել ժամանցի կազմակերպման տարրական հարցը:

Փորձեցինք գյումրեցիների շրջանում հարցում անցկացնել  այն մասին, թե ինչպես են կազմակերպում իրենց հանգիստը: Արդյո՞ք այցելում են ֆիլմեր, ներկայացումներ, համերգներ կամ ֆուտբոլային հանդիպումներ դիտելու: 

«Ազատ ժամանակ գտնելը շատ դժվար է: Եթե լինում է այդ ազատ ժամանակը, փորձում եմ պարբերաբար բոլոր նշված տեղերում լինել: Սակայն պետք է նշեմ, որ թվարկված ոլորտների՝ կինոյի, թատրոնի վիճակը հեչ լավ չէ: Երբեմն երիտասարդներին համապատասխան ֆիլմեր կամ ներկայացումներ չկան: Եթե կան էլ, ուրեմն տոմսերի համար շատ բարձր գներ են սահմանված, որը չես կարող համատեղել ներկա սահմանված նվազագույն աշխատավարձի եւ սպառողական զամբյուղի արժեքների հետ»,– մեզ հետ զրույցում նշեց գյումրեցի երիտասարդներից մեկը, ով մասնագիտությամբ մարզիչ է:

«Սովորաբար ազատ ժամանակ չեմ ունենում՝ աշխատանքի բերումով: Թեեւ պետք է նշեմ, որ վերջին շրջանում մեր թատրոնը սկսել է որակյալ ներկայացումներ մատուցել: Այսօր խնդիրը այն է, որ երիտասարդներից շատերը Ձեր նշած տեղերը չեն կարողանում գնալ ֆինանսական խնդիրների պատճառով, բայց ցանկությունը մեծ դեր ունի»,- ասում է մասնագիտությամբ արվեստաբան գյումրեցի երիտասարդ աղջիկներից մեկը, որն իր մասնագիտությամբ աշխատանք չգտնելու պատճառով, գործավարուհի է աշխատում:

Գյումրեցի երիտասարդների նախընտրելի վայրը պարզվում է թատրոնն է: Նրանց խոսքով՝ ամիսը մեկ անգամ թատրոն գնալը պարտադիր է:

«Ես նախընտրում եմ թատրոն գնալ, քանի որ պարզապես սիրում եմ ներկայացումներ նայել: Այսօր տոմսերի արժեքն այնքան էլ թանկ չէ, որ դա պատճառ լինի չգնալու համար: Ներկայացումների ժամանակ դահլիճը լիքն է, որ հնարավորություն չունենային, այդքան շատ մարդ չէր լինի»,- ասում է մասնագիտությամբ հաշվապահ մի աղջիկ:

«Նախընտրում եմ գնալ թատրոն, քանի որ ինձ հետաքրքիր է նայել, թե ինչպես են մարդիկ ներկայացնում իրենց բեմախաղը՝ էմոցիաների միջոցով: Որակի հետ կապված կարող եմ ասել, որ մանկական ներկայացումները երեխաներին ոչինչ չեն տալիս, մյուսներից գոհ եմ»,- նշում է գյումրեցի բուժքույրերից մեկը:

Գյումրիում շատ են նաեւ այն քաղաքացիները, ովքեր սոցիալական խնդրների պատճառով մոռացության են մատնել իրենց ժամանցը:

«Գումար չունեմ, չեմ աշխատում, հնարավորություն չունեմ նման տեղեր գնալու համար: Եթե հրավիրեն՝ կգնամ: Համերգների տոմսերը շատ թանկ է: Գումար եթե ունենամ, իմ տան վրա կծախսեմ»,- ասում է գործազուրկ մի կին:

«Սիրում եմ համերգների գնալ, բայց շատ հաճախ չեմ կարողանում գնալ: Համերգի տոմսերը շատ թանկ են՝ ես ինձ ամեն անգամ չեմ կարող նման շռայլություն թույլ տալ: Ոչ բոլորը կարող են 5-ից 7 հազար դրամ վճարել՝ համերգ գնալու համար, այն էլ վերջին շարքում նստելու համար»,- նման կարծիք է հայտնում մասնագիտությամբ պատմաբան երիտասարդներից մեկը:

Գյումրեցի որոշ երիտասարդներ էլ կարծում են, որ իրենց ժամանցի կազմակերպման հարցում պետք է աջակցություն ցուցաբերի քաղաքային իշխանությունը:

«Լավ կլինի, որ քաղաքապետարանը երիտասարդներին այդ հարցում աջակցի: Օրինակ կարելի է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերի ժամանակ երիտասարդներին տեղափոխել Երեւան: Ես կարծում եմ, որ ինձ նման շատերը կցանկանան դիտել այդ խաղերը հենց մարզադաշտից, բայց հնարավորություն չունեն գնալու: Մենք, որ ընկերներով նայում ենք մեր Հենոյի խաղերը, միշտ ասում ենք՝ կլինի՞ մի օր, որ իրա խաղերը «ժիվոյ» նայենք»,- եզրափակում է մեր զրուցակիցը:

Ստացվում է ՀՀԿ-ի խոստումը, թե Գյումրին պետք է դառնա երիտասարդական եւ ուսանողական կենտրոն՝ կյանքի չկոչվեց: Ընդհակառակը, ավելի վատացավ գյումրեցի երիտասարդի ապրելակերպը: Այսօր երիտասարդները հեռանում են Գյումրիից:

Դավիթ Գասպարյան

Գյումրի